483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բեկումների չեն սպասում ԼՂՀ-ում
11:25
14 Հունիսի 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը կարծում է, որ պետք չէ ինչ-որ բեկում ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմի վարքագիծը։

«Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր ապակառուցողական քաղաքականությունը և մի միլիմետր անգամ հետ չի կանգնում իր մաքսիմալիստական դիրքորոշումից»,- նախօրեին ԼՂՀ հանրային հեռուստատեսության եթերում նշել է Բաբայանը։
Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Դովիլյան հայտարարությունը, նա ընդգծել է, որ ամենակարևոր կետը ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հակվածությունն է։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման նախապատրաստման նպատակով համանախագահները կողմերի հետ քննարկել են հիմնական սկզբունքների վերջնական մշակմանն ու հաստատմանն ուղղված քայլերը՝ որպես հարթակ հակամարտության համապարփակ կարգավորման համար՝ համաձայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի կողմից մայիսի 26-ին Դովիլում ընդունված հայտարարության մեջ ներկայացված առաջարկներին:

Ըստ Բաբայանի, վերջին մի քանի տարիների ընթացքում դա ամենակարևոր նվաճումն է, քանի որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը և կայունության պահպանումն այսօրվա դրությամբ և նույնիսկ տեսանելի ապագայում կարելի է համարել ամենաիրական և զգալի արդյունքը։
«Ընդհանուր առմամբ, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունն իր մեջ երկու առանցքային հարց է ներառում՝ ԼՂՀ կարգավիճակի և Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև սահմանի հարցը։ Հատկապես այդ երկու կարևոր հարցերի համատեքստում որևէ առաջընթաց չկա։ Բոլոր մնացած հարցերն այդ երկու հիմնարար խնդիրների լուծումից կախված հավելվածներ են, քանի որ այլ կերպ անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»,- նշել է Բաբայանը։

Նա հայտնել է, որ մնացած տեսակետները, անշուշտ, նույնպես շատ կարևոր են, սակայն առանցքային են նշված երկու հարցերը։

«Այնպես որ, երբ ասում են, որ մի շարք հարցերի շուրջ համաձայնություն կա կամ չլուծված է մնացել երկու-երեք հարց, այստեղ հատկապես կարևոր են այդ երկու հարցերը, և դրանք պետք է լուծվեն համաձայնության հիման վրա։ Բոլոր կողմերը պետք է համաձայնության գան այս կամ այն տարբերակի շուրջ, սակայն մենք այժմ տեսնում ենք, որ նման զարգացում տեղի չի ունենում»,- ասել է Բաբայանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։