477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Շահումյանի և Գետաշենի հայերը պահանջում են բանակցային գործընթացում ընդգրկել Հյուսիսային Արցախի հարցը
17:50
13 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. «Շահումյան-Գետաշեն» (Ադրբեջանի կողմից զավթած ղարաբաղյան շրջաններ) հայրենակցական միությունը ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջում է ընդգրկել Հյուսիսային Արցախի հարցը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց միության նախագահ Էդիկ Բալայանը: 

Հյուսիսային Արցախի կազմում են Ադրբեջանի կողմից բռնազավթած  ղարաբաղյան տարածքներ, մասնավորապես, Շահումյանը, Գետաշենը, ինչպես նաև Մարտունու և Մարտակերտի շրջանների մի մասը:

«Այսօր բանակցային գործընթացում լայնորեն քննարկվում են Լեռնային Ղարաբաղի հարցերը, սակայն Հյուսիսային Արցախի, ինչպես նաև հայ փախստականների մասին, կարելի է ասել, խոսք չկա»,- ասաց Բալայանը Հյուսիսային Արցախից հայերի բռնի արտաքսման 19-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Ըստ նրա, իր գլխավորած հայրենակցական միությունը բազմիցս դիմել է ԵԱՀԿ ՄԽ Հյուսիսային Արցախի տարածքում մոնիթորինգի անցկացման պահանջով, բայց այդ բոլոր պահանջներն անպատասխան են մնում:

Բալայանը նշեց, որ առանց Հյուսիսային Արցախի խնդրի լուծման հայ փախստականների վերադարձի հարցը դեպի հայրենի հողեր անհնար կդառնա, քանի որ փախստականները չունեն անվտանգության որևէ երաշխիք, եթե Հյուսիսային Արցախը մնա Ադրբեջանի կազմում:
«ՄԽ-ն պետք է նաև ադրբեջանական իշխանություններին ուղղի Ադրբեջանի 500 հազար հայ փախստականների կրած քաղաքական, բարոյական և նյութական վնասի փոխհատուցման մասին մեր պահանջը»,- ավելացրեց նա:

Բալայանն ընդգծեց նաև, որ ներկայում Բաքուն Հյուսիսային Արցախի ինտենսիվ բնակեցում է իրականացնում ադրբեջանցիներով՝ միաժամանակ բարբարոսաբար ոչնչացնելով այդ վայրերում հայկական մշակույթի բոլոր հետքերը:

«Մենք Մինսկի խմբից պահանջում ենք այնտեղ հատուկ խումբ ուղարկել, որը գնահատական կտա տեղի ունեցածին: Այս ամենն ավելորդ անգամ ապացուցում է, որ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում»,- եզրափակեց նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: