484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահների՝ Կազանի հանդիպումից հետո ղարաբաղյան հարցում լուրջ բեկում չի լինի. Ղուլյան
16:37
10 Հունիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի.  /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը որևէ լուրջ բեկում չի ակնկալում Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպումից, քանի որ դրա համար նախապայմաններ չի տեսնում:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի ղարաբաղյան հարցով հանդիպումն է ակնկալվում հունիսի 25-ին Կազանում:

«Սակայն նախնական պայմանագիր, որևէ համաձայանգիր կամ համատեղ հայտարարություն հնարավոր է, քանի որ համանախագահ երկրները, դրանց ղեկավարները, ինչպես նաև միջնորդներն անում են հնարավորինը, որպեսզի բանակցային գործընթացում ինչ-որ դրական քայլ արձանագրվի»,- ուրբաթ օրը Երևանում ասաց Ղուլյանը միջխորհրդարանական համագործակցության հայ-ղարաբաղյան հանձնաժողովի ութերորդ նիստի ընթացքում:

Ըստ նրա, հանդիպման ելքը կարող է երկու տարբերակով լինել՝ կարող է ինչ-որ համաձայնագիր ստորագրվել, սակայն չի բացառվում նաև փակուղային իրավիճակը: Խոսնակը միաժամանակ պարզաբանեց, որ փակուղու դեպքում բանակցությունները կշարունակվեն, և դրանց նոր փուլը կարող է աշնանը սպասվել:

«Հենց այս մասին է ասվել միջխորհրդարանական նիստի բոլոր զեկուցողների խոսքում»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ պետք է շարունակել օգտագործել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի մոտեցման ճիշտ ներկայացման համար, ինչի մասին արդեն դրական օրինակներ կան:
Այս կապակցությամբ Ղուլյանն ընդգծեց, որ թեև Հայաստանը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղը միջազգային խորհրդարանական կառույցներում, «սակայն, ինչպես փաստեցին մեր գործընկերները, դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է փոխարինել ԼՂՀ-ն»:

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն իր հերթին նշեց, որ քանի որ այսօր բանակցությունների այս կամ այն մանրամասների մասին չի խոսվում, պետք է որպես հիմք վերցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որում հիմնական հրահանգը հիմնարար սկզբունքների շուրջ միասնական դիրքորոշման հասնելն է:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքներին նվիրված հունիսի 6-9-ի տարածաշրջանային այցի ընթացքում համանախագահները կողմերի հետ քննարկեցին հիմնարար սկզբունքների վերջնական մշակման և հաստատման քայլերը՝ որպես պլատֆորմ մայիսի 26-ին Դովիլում ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից ընդունած հայտարարությունում տեղ գտած առաջարկներին համապատասխան համապարփակ խաղաղ կարգավորման համար:

«Կլինի՞, արդյոք, նման համաձայնություն: Կարծում եմ՝ ոչ, քանի որ Ադրբեջանը չի ստորագրի մի փաստաթուղթ, որում ուժի չկիրառման մասին պարտավորություն է լինելու»,- ընդգծեց Աթանեսյանը:
Նա միաժամանակ նշեց, որ եթե Ադրբեջանը համաձայնի դրան, դա կնշանակի, որ նա ճանապարհ է բացում ԼՂՀ փաստացի անկախության միջազգային ճանաչման համար, ինչին կարող է հետևել կողմերին հետաքրքրող բոլոր հարցերի քննարկումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: