481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարգության գոտում խաղաղապահներ մտցնելու վերաբերյալ խոսակցությունները վաղաժամ են. ԼՂՀ խորհրդարանի ղեկավար
16:33
10 Հունիսի 2011

ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի մասին խոսելը որոշ առումով շուտ է։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների՝ Դովիլի հայտարարություններից հետո Ադրբեջանի կողմից շատացել են հայտարարությունները, որ շուտով ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր կմտցվեն։

«Նրանց (խաղաղապահներին) հենց այնպես չեն մտցնում։ Դրա համար, որքան հիշում եմ, պետք է իրենց համաձայնությունը տան բոլոր կողմերը, այդ թվում՝ խաղաղապահ ուժերի կազմի, նրանց տեղակայման գոտիների վերաբերյալ»,- ուրբաթ Երևանում Հայ-ղարաբաղյան միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստի կուլուարներում լրագրողներին ասաց Ղուլյանը։ 
Միաժամանակ Ղուլյանն ընդգծեց, որ «տվյալ փուլում դրա համար հիմքեր չկան»։

Մեկնաբանելով հունիսի 6-9-ը տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, որը մասնավորապես վերաբերում էր սադրանքներից զերծ մնալուն, ԼՂՀ խորհրդարանի խոսնակը նշեց, որ միջնորդները երբեք չեն մատնանշում ում է այն հասցեագրված։

Նախօրեին տարածաշրջանային այցից հետո միջնորդների կողմից ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել ցանկացած սադրանքից կամ հայտարարություններից, որոնք կարող են այդ ճգնաժամային ժամանակահատվածում ընդհատել բանակցային գործընթացը։

Այդ կապակցությամբ Ղուլյանը նշեց, որ ԼՂՀ պաշտպանական բանակն ամեն օր և ամեն ժամ պատրաստ է հակազդել նման սադրանքներին։

«Ես կարծում եմ, որ անցած ամիսներին կատարած սադրանքները և մեր համարժեք պատասխանները որոշակի իմաստով պետք է դաս լինեին Ադրբեջանի համար»,- ասաց խոսնակը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: