478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը «հուսո ակնթարթ» է վերապրում. ՌԴ դեսպան
15:56
08 Հունիսի 2011

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն այս պահին հուսո ակնթարթ է վերապրում, չորեքշաբթի ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հիմա հույսերի պահ է: Բանակցային գործընթացի ակտիվացման փաստն ինքնին արդեն շատ բան է ասում: Եթե խոսելու ոչինչ չլիներ, մարդիկ չէին հանդիպի»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես չեմ ցանկանում մարգարե լինել, չեմ ցանկանում «աչքով տալ», կարող եմ ասել միայն, որ մենք ակտիվորեն ներգրավված ենք այդ գործընթացում և ջանք չենք խնայի»,- ավելացրեց Դորոխինը:

Նա նշեց, որ «միջազգային ջանքերի արդյունքում պայմանավորվածությունների հասնելու հնարավորություն կա, և Ռուսաստանը կանի ամեն ինչ դա օգտագործելու համար»:

«Մենք ակտիվ դեր ենք խաղում այս գործընթացում: Բավական է ասել, որ համանախագահ երեք երկրներից միայն Ռուսաստանն է այս բանակցությունները վարում բարձր մակարդակով` նախագահի մասնակցությամբ: Դա պատահական չէ: Որովհետև մենք հարևաններ են, մենք նույն երկրից ենք եկել»,- ասել է Դորոխինը՝ հավելելով, որ «Ադրբեջանն ու Հայաստանը մեզ համար մտերիմ երկրներ են, և մենք պետք է աջակցենք այդ խնդրի լուծմանը»:

«Բանակցային գործընթացը տարբեր ձևաչափերով է ընթանում… հարցերը չափազանց նուրբ են: Խնդրում եմ ձեզ միայն հավատալ, որ երբ Ռուսաստանն ասում է, որ անում է հնարավորինը հակամարտության կարգավորման համար, ապա դա այդպես էլ կա»,- ասել է դիվանագետը՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է և կանի ամեն ինչ, որ գործընթացը խաղաղ շրջանակներում ընթանա»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։