486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան կարգավորման իրական ձեռքբերումներ կարող են գրանցվել հունիսին. քաղաքագետ
16:59
27 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան կարգավորման իրական ձեռքբերումներ կարող են գրանցվել հունիսին, ուրբաթ լրագրողներին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։

Մայիսի 26-ին Դովիլում Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի կողմից ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ միայն բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը կարող է բերել խաղաղության, կայունության և հաշտեցման՝ հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար, իսկ հակամարտության գոտում ուժի կրկնակի կիրառումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Փաստաթղթում նաև կոչ է արվում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին վճռական քայլ կատարել դեպի խաղաղ կարգավորում։

Բացի այդ, երեք պետությունների ղեկավարները կոչ արեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք ցույց տալ և ավարտել Հիմնական սկզբունքների ուղղությամբ տարվող աշխատանքը 2011 թվականի հունիսի գագաթնաժողովի ընթացքում։

«Սա ակնկալվող հայտարարություն էր, այդ թվում՝ նաև իր կոշտությամբ, և չի բացառվում, որ հունիսին իրական ձեռքբերումներ կգրանցվեն»,- ասաց Բեքարյանը։
Քաղաքագետը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների նոր հայտարարությունը որոշակիորեն տարբերվում է նախորդ փաստաթղթեից, մասնավորապես, արդեն ոչ թե առաջարկվում է ակտիվացնել պայմանավորվածությունների համաձայնեցման ուղղությամբ արվող քայլերը, այլ ավարտել դրանք մինչև հունիս։

Բացի այդ, փորձագետը կարծում է, որ խստացվել են ուժի չկիրառման հարցին վերաբերող մոտեցումները, ինչը հիմնականում վերաբերում է Ադրբեջանին։

«Նախագահների հնչեցրած ժամկետը նույնպես բավականին ակնկալելի է, այդ ժամանակ է ենթադրվում նախագահների հերթական հանդիպման անցկացումը ՌԴ ղեկավարի հովանու ներքո, հանդիպումը, հավանաբար, կանցնի Կազանում»,- ասաց Բեքարյանը։

Նա նշեց, որ համանախագահների հիմնական խնդիրն այսօր «հենակետի» ձևավորումն է՝ ելնելով որից հնարավոր կդառնա բոլոր մնացած վիճելի հարցերի լուծումը, ինչից հետո համանախագահները կկարողանան ջանքեր գործադրել խաղաղ համաձայնագրի ստորագրման համար։

Քաղաքագետը միաժամանակ նշեց, որ պայմանավորվածությունների ձեռքբերման համար համանախագահները պատրաստ են պաշտոնականացնել դրանք և հանդես գալ որպես համաձայնագրի իրագործման երաշխավորներ, որպեսզի կողմերն առկա բոլոր համաձայնագրերի զրոյացման գայթակղություններ չունենան։

Բացի այդ, փորձագետը կարծում է, որ փաստաթղթում կիրառվող ձևակերպումները ենթադրում են նաև Ղարաբաղի մասնակցությունը։

Բեքարյանը վստահ է նաև, որ Ադրբեջանն այլևս չունի քաղաքական խուսավարման ռեսուրսներ՝ հաշվի առնելով գերտերությունների դիմակայության նրա նախորդ փորձերը հայ-թուրքական կարգավորման հարցում։

«Համանախագահները կարող են գնալ ճնշման, մասնավորապես, ԵԱՀԿ-ի մշտական գրասենյակ բացել Ղարաբաղում։ Եթե Ադրբեջանի դիրքորոշման մեջ հստակ հակասություն լինի, ապա մենք կդառնանք Ղարաբաղի սուբյեկտությունը բարձրացնող տարրերի ականատեսներ»,- ասաց Բեքարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: