478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն փորձում էր միջնորդների կողմից առավել խիստ ճնշման հասնել հայկական կողմի վրա. Զատուլին
11:13
26 Մայիսի 2011

Ադրբեջանը փորձում էր 2010թ.-ին միջնորդներից առավել դաժան ճնշման հասնել հայկական կողմի վրա, որպեսզի բացառի Ղարաբաղի անկախության ճանաչման տարբերակի քննարկումը, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը։

Միաժամանակ նա նշեց, որ երբեք լրջորեն չի հավատացել Ադրբեջանի իշխանությունների ցանկությանը, որը տնտեսական վերելք և ներդրումների ներհոսք է ապրում, «կրկին ռիսկի ենթարկել իրեն ու այդ ամենը՝ լայնածավալ ռազմական գործողություններ ծավալելով Լեռնային Ղարաբաղը հետ վերադարձնելու համար»։

«Հեյդար Ալիևի ժամանակ, ինչպիսին էլ լիներ նրա հռետորությունը, դժվար թե դա տեղի ունենար։ Եվ իսկապես տեղի չունեցավ։ Բայց հայ-թուրքական կարգավորման ձախողումից հետո, որը տեղի ուենցավ Թուրքիայի վրա Ադրբեջանի ճնշմամբ, որոշ ժամանակ Հեյդար Ալիևի ժառանգորդների մոտ գլխապտույտ առաջացավ»,- հետխորհրդային տարածքի materik.ru  տեղեկատվական վերլուծական պորտալում կազմակերպված «ԱՊՀ. արդյունքներն ու հեռանկարները» առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զատուլինը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Չեմ կարծում, որ նրանք որոշել են ընտրել ռազմական սցենարը։ Բայց նրանք 2010թ.-ին հստակորեն որոշել էին Մինսկի խմբի մասնակից երկրներից, ղարաբաղյան կարգավորման միջնորդներից հասնել որքան հնարավոր է խիստ ճնշման հայկական կողմի վրա, որպեսզի պահանջեն բանակցային թեմաներից բացառել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վարկածի որևէ քննարկում»,- ավելացրեց Զատուլինը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը գիտակցորեն լարվածություն էր առաջացնում հրադադարի գոտում, և առաջին անգամ 1994թ.-ից այդ ռեժիմի խախտումը բացառությունից օրենքի է վերածվել։

Բացի այդ, Զատուլինը հիշեցրեց, որ Ադրբեջանը բոլոր մակարդակներում ռազմական սպառնալիքների էր դիմում և առաջին անգամ միջազգային պերսոնա նոն գրատա է հայտարարելդիտորդների մի ողջ խումբ, որը առաջին անգամ չէ, որ ընտրություններին ԼՂՀ էր այցելում։

«Այնպես չէ, որ ես հավատում եմ, թե Ադրբեջանն իսկապես պատրաստվում է պատերազմել, բայց այդ էյֆորիան նրանից է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը Ադրբեջանում կարողացել են խեղդել, կարողացել են իրադարձությունների անկանխատեսելի զարգացման հանգեցնել։ Ադրբեջանի այժմյան ղեկավարությունը, որը ամենևին էլ Հեյդար Ալիևը չէ իր փորձով, կարող էր իրադարձություններով տարվել։ Բայց արդյունքում ամեն լավ վերջացավ»,- ընդգծեց ԱՊՀ ինստիտուտի տնօրենը։

Ըստ նրա՝ վերջին հաշվով դրան ոչ պակաս նպաստեց ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս մասնակիցների՝ միջնորդներին շանտաժի ենթարկելու փորձերի նկատմամբ սառը արձագանքը, ինչը դրսևորվեց Ղազախստանում ԵԱՀԿ գագաթնաժողովի և մյուս միջազգային ֆորումների՝ Ադրբեջանին հանդարտեցնող արդյունքներով. նրանք զգուշավոր դիրք զբաղեցրեցին  ադրբեջանական պահանջների նկատմամբ։

«Ինչպես ինձ է թվում, ՌԴ իշխանությունների վրա տպավորություն գործեցին  նաև Ադրբեջանի իշխանությունների հայտնի անկեղծ արտահայտությունները, որոնք հրապարակվեցին WikiLeaks կայքի կողմից։ Կարծում եմ, որ մենք կարգավորման նախկին ժամանակներին ենք վերադառնում»,- նշեց Զատուլինը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: