478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովն ապացուցել է իր անկարողությունը. պատգամավոր
11:22
12 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթանահնձնաժողովն ապացուցեց իր անկարողությունը, Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանում ասել է հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Իր հայտարարությունում Հարությունյանը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեության դադարեցման իրական պատճառները։ Մասնավորապես, նրա խոսքերով, 2005 թվականին ստեղծված ենթահանձնաժողովն իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում ապացուցել է իր անկարողությունը Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորման հարցում՝ չխոսելով արդեն «Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ երկխոսության պահանջի մասին»։

«Ենթահանձնաժողովի գործունեության դադարեցումը կապված է հենց այդ ձախողման, ոչ թե լորդ Դևիդ Ռասել-Ջոնսթոնի անժամանակ մահվան հետ։ Այդ հանձնաժողովի վերակազմավորման և այն fait accompli-ի (կատարված փաստ) վերածման փոխարեն Վեհաժողովի նախագահի պարտավորությունը պետք է լիներ Բյուրոյի իրազեկումն այդ պատճառների, ինչպես նաև հայկական և ադրբեջանական խորհրդարանականների պատվիրակությունների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքների մասին»,- ընդգծել է Հարությունյանը։

Պատգամավորը նշել է, որ «այդ պատճառով հայկական պատվիարկությունը կասկածի տակ է դնում այդ հատուկ հանձնաժողովի վերակազմավորման դրդապատճառների անկեղծությունը, անկողմնակալությունն ու ազնվությունը»։

Հարությունյանի խոսքով՝ առաջին նվազագույն քայլերը, որոնք կարող են օգուտ բերել հասարակությունների հաշտեցման հարցում, կարող են լինել պատվիրակությունների միջև առկա լարվածության կրճատմանն ուղղված քայլերը, ինչի կապակցությամբ հայկական պատվիրակության ներկայացված կոնկրետ առաջարկներն առայսօր «ուժի մեջ են մնում»։

ԵԽԽՎ Բյուրոյի՝ հունվարի 28-ի նիստում իսպանացի պատգամավոր Խորդի Չուկլա ի Կոստան ընտրվել է Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նոր նախագահ։ Փաստորեն ենթահանձնաժողովը երկարատև ընդմիջումից հետո կրկին գործում է ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ, ինչի դեմ ակտիվ հանդես է գալի հայկական կողմը, համարելով, որ նման կառույցը կարող է վնաս հասցնել ղարաբաղյան բանակցային գործընթացին։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: