478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Լիբիայի իշխանություններն ու ընդդիմությունը հավաստիացրել են ՄԱԿ-ին, որ պատրաստ են հրադադարի. գլխավոր քարտուղարի դեսպանորդ
11:53
05 Ապրիլի 2011

Լիբիայի իշխանություններն ու ընդդիմությունը հավաստիացրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդին, որ նրանք պատրաստ են պահպանել հրադադրի ռեժիմի պայմանները, սակայն առայժմ չեն հավատում միմյանց՝ Տրիպոլիում պատրաստ են հրադադարի, եթե այդպես վարվեն ապստամբները, իսկ նրանք էլ համաձայն են անդորր պահպանել, եթե իշխանությունները դադարեցնեն ռազմական գործողությունները, լրագրողներին է հայտնել Հորդանանի ԱԳՆ նախկին ղեկավար Աբդելիլա Հաթիբը, ով երեք շաբաթ առաջ նշանակվել է Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ։

Լինելով նախորդ շաբաթ Տրիպոլիում և Բենգազիում ապստամբների մոտ՝ Հաթիբը երկուշաբթի տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին իր ներկայիս՝ հաշվով երկրորդ ուղևորության մասին։ ԱԾ բաց նիստից և ոչ պաշտոնական խորհրդատվություններից հետո Հաթիբը հանդիպել է լրագրողների հետ։

Տրիպոլիում, ինչպես հայտնել է Հաթիբը, նա խոսել է լիբիական կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ Ժողովրդական կոմիտեի ղեկավար (վարչապետ) Ալ Բաղդադի ադբ-Մահմուդիի, իսկ Բենգազիում՝ Ազգային փոխանցիկ խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլի հետ։ Լիբիայի իշխանություններին Հաթիբը կրկնել է միջազգային հանրության պահանջը ՄԱԿ ԱԾ երկու բանաձևերի կատարման, ռազմական գործողությունների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դադարեցման, բոլոր լրագրողների, այդ թվում՝ «Ալ Ջազիր» հեռուստաալիքի նկարահանող խմբի ազատման  վերաբերյալ։  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդն ընդդիմությանն է փոխանցել Տրիպոլիի պատրաստակամությունը հրադադարի վերաբերյալ։
 
«Փոխանցիկ Ազգային խորհրդի նախագահն ասել է, որ աբստամբները նույնպես պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հակառակ կողմը դադարեցնի թե ռազմական գործողությունները, թե ընդդիմության կողմից զբաղեցրած քաղաքների պաշարումը»,- հայտնել է Հաթիբը։

Նրա խոսքերով, նա մտադիր է շարունակել շփումները երկու կողմերի հետ՝ ձգտելով քաղաքական լուծում գտնել։ Միաժամանակ, դիվանագետը զերծ է մնացել պատասխանել այն հարցին, թե այդ լուծման մեջ, արդյո՞ք, կա տեղ լիբիացի առաջնորդ Մուամար Կադդաֆիի համար, ում պաշտոնանկությունն է պահանջում ընդդիմությունը։

Փետրվարի կեսերից Լիբիայում բողոքի ակցիաներ են ընթանում. Մարդիկ պահանջում են արդեն 40 տարի երկիրը ղեկավարող լիբիական հեղափոխության առաջնորդ Մուհամար Քադդաֆիի պաշտոնանկությունը: ՄԱԿ Անվտանգության ծառայությունը մարտի 17-ին ընդունել է բանաձև, որը նախատեսում է Լիբիայի տարածքի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանում և որը հյուսիսաֆրիկյան այդ երկրում ստեղծված իրավիճակին արտասահմանյան ռազմական միջամտության հնարավորություն է ընձեռում։

Կոալիցիոն ուժերի՝ մարտի 19-ին սկսված օպերացիային մասնակցել են, մասնավորապես, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Կանադան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Դանիան, Նորվեգիան։ Լիբիայում ռազմարշավի ղեկավարությունն ամբողջովին փոխանցվել է ՆԱՏՕ-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: