486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ժողովրդական դիվանագիտությունը ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական բաղադրիչներից է. Դեմկուսի առաջնորդ
17:34
04 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի.  /Նովոստի-Արմենիա/. Ժողովրդական դիվանագիտությունը ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական բաղադրիչներից է, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Ժողովրդական դիվանագիտությունը պետք է, այն խնդրի լուծման հիմնական բաղադրիչներից է»,- ասաց Սարգսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Սակայն, նրա խոսքով, տիրող թշնամանքի և հայերի նկատմամբ ադրբեջանցիների ատելության մթնոլորտում հասարակությունների երկխոսության մասին խոսք լինել չի կարող։

ՀԴԿ առաջնորդը հիշեցրեց, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ վեց տարիների ընթացքում (մինչև 2007 թվականը) Մերձմոսկովյան Սնեգիրի ավանում հանդիպումներ են անցկացվել Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հետ։

«Դա եղել է միակ ձևաչափը, որի ժամանակ բանակցություններին մասնակցել են բոլոր երեք կողմերը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հասարակության ներկայացուցիչները. Նովոստի-Արմենիա)։ Շատ բարդ քննարկումների արդյունքում, մենք վերջապես մշակեցինք «շրջանակային համաձայնագիր», որում շատ ճիշտ դիրքորոշումներ էին ներկայացվել»,- ասաց նա։

Սարգսյանի խոսքով, այդ համաձայնագիրն այդպես էլ մնաց թղթի վրա, և ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից ի գիտություն չընդունվեց, իսկ ադրբեջանական վերջին պատվիրակությունը հրաժարվեց ճանաչել նախորդ պատվիրակության հետ համաձայնեցված փաստաթուղթը։

«Ադրբեջանցիներն իրենք իրենց փակուղի մտցրեցին, և այդ ուղին նրանց լիակատար տապալման կհանգեցնի, որովհետև ժողովուրդը չի կարող բնական կերպով զարգանալ հարևանի նկատմամբ բացարձակ ատելության պայմաններում»,- ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: