484.91
-0.02
578.89
-2.69
8.49
-0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խումբը Վիեննայում կներկայացնի Ղարաբաղի վերաբերյալ դաշտային առաքելության հաշվետվությունը
10:35
23 Մարտի 2011

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը չորեքշաբթի Վիեննայում կներկայացնի 2010թ.-ի հոկտեմբերի 7-13-ը Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի կազմող յոթ շրջաններ կատարած այցելությունների վերաբերյալ դաշտային գնահատման առաքելության հաշվետվությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵԱՀԿ պաշտոնական կայքին։

Հավաքված տեղեկատվության մշակումից հետո համանախագահները փորձագետների հետ համատեղ դեռ անցյալ տարի պատրաստվում էին ԵԱՀԿ ներքին զեկույց պատրաստել, որը կտարածվեր բոլոր կողմերի միջև։ Սակայն հաշվետվության հրապարակումն արդեն մի քանի անգամ հետաձգվել է։

2011թ.-ի մարտի 15-17-ը տարածաշրջան կատարած այցի ընթացքում միջազգային միջնորդներն արդեն ներկայացրել են Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ դաշտային գնահատման առաքելության հաշվետվությունը ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին։ Դա արվել է ներքին կարգով, և հասարակությունն առաքելության արդյունքներին ծանոթ չէ։

Հոկտեմբերյան առաքելության անցկացումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտնեցին, որ այն անցկացվել է ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և նրա աշխատակցի աջակցությամբ, ովքեր աշխատում են տեղական դե-ֆակտո իշխանությունների հետ։ Համանախագահների հրավերով առաքելությանը նաև մասնակցում էին երեք տեխնիկական փորձագետներ, այդ թվում երկուսը՝ ՄԱԿ-ի փախստականների գործերով Գերագույն հանձնակատարի կողմից (UNHCR)։

Միջազգային միջնորդները նշել են, որ առաքելությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին տեղում շատ մարդկանց հանդիպելու և տարածքներում ընդհանուր ընթացիկ իրավիճակին բոլոր առումներով ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռել:

 «UNHCR-ի տեխնիկական փորձագետների աննախադեպ մասնակցությունը թույլ է տվել առաքելության թիմին միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում ավելի լավ հասկանալ փախստականների ու տարածաշրջանում տեղափոխված անձանց իրավունքները, ինչպես նաև այն պայմանները, որոնց այժմ բախվում են այդ տարածքներում ապրող մարդիկ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
14:43
25 Դեկտեմբերի 2017
Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել:
14:49
20 Դեկտեմբերի 2017
Հայատյացությունն ադրբեջանական դասագրքերում. Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը
Azerichild.education կայքի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում: