478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+31
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն, ամենայն հավանականությամբ, Երևանին կփոխանցի 2009թ.-ի մայիսին գերեվարած քաղաքացուն
16:12
16 Մարտի 2011

Ադրբեջանը, հավանաբար, ծրագրում է Երևանին փոխանցել 2009թ.-ի մայիսի 9-ին գերեվարած ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ասաց Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական միջգերատեսչական հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Բաքվի մասնաճյուղի մամուլի քարտուղար Իլահ Հուսեյնովը հայտնել է Ադրբեջանի կողմից Երևանին մեկ հայի փոխանցման պատրաստակամության մասին:

2010թ.-ի աշնանը Ադրբեջանը հաստատել է, որ ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանն Ադրբեջանի տարածքում է գտնվում: Նա կորել էր 2009թ.-ի մայիսի 9-ին: Չնայած հայկական կողմը ենթադրում էր, որ Բադալյանը գտնվում է Ադրբեջանի տարածքում, սակայն Բաքուն կես տարի հերքում էր դա:

Ավելի վաղ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել երկու ադրբեջանցի ռազմագերիների վերադարձնելու մասին:

Ըստ Կապրիելյանի, տվյալ պահին հաստատված է, որ Ադրբեջանի տարածքում վեց ռազմագերի և վեց քաղաքացիական անձ կա, այդ թվում հինգ հոգուց բաղկացած հայկական մի ընտանիք:
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակման մասին պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի Ադրբեջանի և ՀՀ նախագահների եռակողմ հանդիպման շրջանակներում, որը տեղի էր ունեցել մարտի 5-ին Սոչիում:

ԿԽՄԿ-ն հայտնել է փոխանակումն իրականացնելու պատրաստակամության մասին՝ օգտագործելով իր չեզոք միջնորդի կարգավիճակը:

Աշխատանքային խմբի ղեկավարը նշեց նաև, որ «փոխանակում» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից:

«Խոսքը իշխանությունների քաղաքական կամքի մասին է: Հայկական կողմը պատրաստ է վերադարձնել երկու ադրբեջանցի ռազմագերիներին, եթե նրանք համաձայն են հայրենիք վերադառնալ»,- ասաց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: