483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սառեցված ղարաբաղյան հակամարտությունը սկսում է «տաքանալ». The Economist
17:27
09 Մարտի 2011

Սառեցված ղարաբաղյան հակամարտությունը սկսում է «տաքանալ», գրում է անգլիական  The Economist պարբերականը։

Պարբերականը գրում է, որ վերջին տարվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շփման գծում ավելացել են 53 տոկոսով, և նվազագույնը, 25 զինվոր է սպանվել։

«Երկու կողմերն էլ ռազմատենչ հռետորություն են ծավալում։ Իլհամ Ալիևն առնվազն ինն անգամ սպառնացել է պատերազմ սկսել 2010 թվականի իր տարբեր ելույթներում։ Սերժ Սարգսյանն, իր հերթին, ընդգծել է, որ իր երկիրը կարող է արձագանքել ցանկացած ագրեսիայի»,- գրում է The Economist-ը։ 

Ավելին, ինչպես նշում է թերթը, երկու երկրներն էլ ավելացնում են իրենց ռազմական բյուջեն՝ Ադրբեջանի ռազմական ներուժը տարեկան աճում է 50 տոկոսով, Հայաստանը նույնպես զինվում է Ռուսաստանի օգնությամբ։
«Առաջնորդներից ոչ ոք փոխզիջման պատրաստակամություն չի դրսևորում։ 2008 թվականին Ռուսաստանի և Վրաստանի պատերազմը ցույց տվեց, որ սառեցված հակամարտությունները սկսում են «տաքանալ» կարճ ժամանակահատվածում։ Ղարաբաղյան հակամարտությունը դժվար թե այլ երկրների արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, սակայն դրան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Դրա համար բազմաթիվ պատճառներ կան՝ Ադրբեջանը նավթի և գազի խոշոր մատակարար է,  Հարավային Կովկասը նաև տարանցիկ ուղի է Աֆղանստանում խաղաղապահ արևմտյան ուժերի համար»,- ասվում է հոդվածում։
Սակայն պարբերականը կասկածում է, որ կողմերը պատերազմի շեմին են։ «Երկու երկրների ղեկավարները Սոչիի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերեցին ռազմագերիների փոխանակման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ։ Այդ քայլերը որոշակի հույս են տալիս»,- գրում է թերթը։

Թերթն ընդգծում է, որ հակամարտության կողմերը, ինչպես նաև միջնորդները խոսում են խնդրի խաղաղ լուծման մասին, սակայն «փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար դեռ երկար ճանապարհ կա»։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։