484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի դեմ տեղեկատվական պայքար պետք է մղեն հատուկ պատրաստված վերլուծաբանները. հայ քաղաքագետ
16:14
02 Մարտի 2011

Ադրբեջանի դեմ տեղեկատվական պայքարին պետք է մասնակցեն ոչ թե հայ լրագրողները, այլ հատուկ պատրաստված քաղաքական վերլուծաբանները, կարծում է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Հովհաննիսյանը:

«Լրագրողները պետք է տեղեկատվական պատերազմներ չտանեն: Տեղեկատվական պատերազմներ պետք է չտանեն նրանք, ովքեր տեղեկություն են հաղորդում: Տեղեկատվական պատերազմները պետք է գիտահետազոտական կենտրոնների աշխատանքի արդյունք լինեն, ինչն այսօր մեզ մոտ բացակայում է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի համար պայքարի լավագույն մեթոդներից պետք է դառնան պատմության և մշակույթի թեմայով հայերեն հեռուստահաղորդումների թարգմանություններն ադրբեջաներեն  և անգլերեն լեզուներով:
Միաժամանակ Հովհաննիսյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տեղեկատվական հակասությունը բնութագրեց որպես տեղեկատվական տագնապ, այլ ոչ՝ պատերազմ:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն իր հերթին նշեց, որ եթե ադրբեջանցի փորձագետները դիվանագիտական և քարոզչական վերապատրաստում են ստանում Թուրքիայում և այդ կապակցությամբ վերլուծական կենտրոններ են բացում, ապա Հայաստանում նման կենտրոններ չկան:

Այդ կապակցությամբ նա ընդգծեց հայ քաղաքագետների, վերլուծաբանների և լրագրողների կողմից ղարաբաղյան հակամարտությունը ճիշտ ներկայացնելու անհրաժեշտությունը:
Մանասյանը նշեց, որ Հայաստանը չի կարող իր օգտին լուծել ղարաբաղյան հակամարտությունը, եթե օրինակ, Քելբաջարի շրջանը որպես Ադրբեջանի մաս ներկայացնի, ոչ թե Ղարաբաղի:
Նա նաև ընդգծեց, որ «օկուպացված տարածքներ» տերմինը պետք է կիրառվի Ադրբեջանի հանդեպ, ոչ թե Հայաստանի:

Մանասյանն ընդգծեց, որ տեղեկատվական պատերազմը հստակություն, հավատարմություն և փոխանցվող իրադարձությունների հավաստիություն է պահանջում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: