478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Պատերազմն ամենաանցանկալի ճանապարհն է. ՀՀ նախագահ
11:32
27 Հունվարի 2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։

«Ես բազում անգամ ասել եմ և այժմ նույնպես կրկնում եմ, որ մենք դեմ ենք պատերազմին։ Բայց դա չի նշանակում, որ մենք վախենում ենք պատերազմել։ ՄԵնք պետք է պաշտպանվենք։ Այլ ելք պարզապես չունենք։ Քանի որ, եթե ինչ-որ հրաշքով թեկուզ մեկ ժամով Ղարաբաղն Ադրբեջանի կառավարման տակ գտնվի, այնտեղ ոչ մի հայ չի մնա։ Ի՞նչ տարբերություն՝ ինչպես կորցնել Ղարաբաղը։ Իսկ այնտեղ բնակվող մարդու համար մեծ տարբերություն կա՝ նա փախչել է կամ կարողացել  պաշտպանել իր տունը»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է նա։

Նշելով, որ պատերազմն ամենաանցանկալի ճանապարհն է, նախագահը նշել է, որ «հարցը խաղաղ ճանապարհով լուծելու միայն մեր ցանկությունը բավարար չէ»։

Միաժամանակ Սարգսյանն ընդգծել է, որ եթե այլ ելք չլինի, «մենք 90-ականների սկզբի իրավիճակում կհայտնվենք»։
«Մենք պետք է բոլոր միջոցներով պաշտպանենք մեր բնակչությանը։ Ես շատ լավ հիշում եմ իրավիճակը 1988թ.-ից մինչև 1994 թվականը, հիշում եմ, որ յուրաքանչյուրն, ով չէր զլանում, ասում էր, որ լայնածավալ պատերազմի դեպքում ընդամենը մի քանի օրվա ընթացքում ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ կխմեն, ինչ-որ մեկը ոտքերը կլվանա Սևանում։ Փառք Աստծուն, այդպես չեղավ։ Քանի որ մենք պաշտպանում էինք մեր երկիրը, մենք պաշտպանում էինք մեր տները, մեր ընտանիքներին»,-ասել է նա։

Միաժամանակ հայկական պետության ղեկավարը հիշեցրել է, որ 1994թ.-ին Ադրբեջանը ստիպված էր հաշտություն խնդրել, ընդ որում այն բանից հետո, երբ 1993թ.-ին արդեն կային ՄԱԿ Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք պահանջում էին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները։

 «Իսկ Ադրբեջանը դա չարեց։ Չնայած այժմ փորձում է ներկայացնել, թե իբր այն ժամանակ բանաձևեր են եղել, և Հայաստանն այդ բանաձևերը չի կատարել։ Բայց այդ ժամանակ ողջ աշխարհին հայտնի էր (ես կարծում եմ, որ հիմա մասնագետներին էլ է հայտնի), որ դա մեզանից կախված չէր։ Մենք պաշտպանվողի դերում էինք»,- ասել է նա։
«Եվ այժմ նույնպես ադրբեջանցիները կարծում են, որ նրանք այնպիսի մարտունակ բանակ ունեն, որ արագ բլիցկրիգ կկազմակերպեն, դրանով հարցը կփակվի։ Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ամփոփել է ՀՀ նախագահը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: