481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԱԳՆ-ն ողջունում է հանրաքվեի անցկացումը Հարավային Սուդանում
18:26
24 Հունվարի 2011

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը, ասվում է ԼՂՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Հարավային Սուդանի հանրաքվեի անցկացումը վկայում է, որ ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը հանդիսանում է նմանատիպ հակամարտությունների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակը: Այդ կերպ են լուծվել Եթովպիայի և Էրիտրեայի, Ինդոնեզիայի և Արևելյան Թիմորի  միջև հակամարտությունները»,- ասվում է հաղորդագրությունում։

ԼՂՀ ԱԳՆ-ն գոհունակությամբ է ընդգծում միջազգային հանրության դիրքորոշումը, որն անհրաժեշտ ճնշում է գործադրել Խարթումի կենտրոնական իշխանության վրա և հերթական անգամ աջակցություն է հայտնել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառմանը` որպես պետական անկախության հռչակման և հետագա պաշտոնապես  ճանաչման հիմք: ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Հարավային Սուդանի հանրաքվեի արդյունքը կլինի երկարատև խաղաղության և կայունության հաստատումը, որը թույլ կտա ջանքերն ուղղել տարածաշրջանի երկրների միջև կառուցողական և փոխշահավետ համագործակցությանը»,- նշվում է փաստաթղթում։
 
ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ աշխարհի տերությունների կողմից օբյեկտիվ և կայուն հետևողականություն է ակնկալում ադրբեջանա-ղարաբաղյան և նմանատիպ հակամարտությունների նկատմամբ նույնատիպ մոտեցում կիրառելու հարցում` միջազգային իրավունքի կիրառման ժամանակակից միտումների ոգով և 2009թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումե բանաձևին համապատասխան:

Այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքից օգտվել է դեռևս 1991թ.-ին` անցկացված հանրաքվեով արտահայտվելով անկախության օգտին և իր կամքը հաստատել է 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունմամբ:

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսումը և միջազգային հանրության անգործությունը հանգեցրել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի, որի արդյունքում սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորները ենթարկվել են էթնիկական զտումների և տեղահանումների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների զոհ են դարձել»,- նշում է ԱԳՆ-ն։
 
ԼՂՀ ԱԳՆ-ն նշում է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ժողովրդի արդեն իսկ կայացած կամարտահայտության արդյունքների միջազգային ճանաչումը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման և Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև քաղաքակիրթ հարաբերությունների կերտման համար պայմանների ստեղծման ամենակարճ ուղին:

ԼՂՀ ԱԳՆ-ն փաստում է, որ մարդկանց ազատությունն ու անվտանգությունը ժամանակակից աշխարհում բարձրագույն արժեքներ են հանդիսանում: Մարդու հիմնական իրավունքների իրացմանը խոչընդոտելու ցանկացած փորձ պետք է դիտվի քաղաքական իրավիճակից անկախ և միջազգային հանրության կողմից միանշանակ և խիստ գնահատականի արժանանա:    


Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: