480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հարցի շուրջ Հայաստանի դիրքորոշումը համապատասխանում է միջազգային հանրության մոտեցումներին. ԱԳՆ
15:55
14 Հունվարի 2011

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումը համապատասխանում է միջազգային հանրության դիրքորոշումներին և մոտեցումներին, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Դա մեր դիվանագիտության և քաղաքականության արդյունքն է: Ինչի՞ հանգեցրեցին Ադրբեջանի հակահայկական հայտարարությունները, նրանց դիրքորոշումը հասկանալի դարձա՞վ աշխարհին, ոչ....Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում հայկական դիվանագիտության կողմից գործադրված ջանքերի շնորհիվ ակնհայտ դարձավ, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին», - ասաց նախարարը:

Նրա խոսքերով՝ այդ համապատասխանությունն արտացոլվել է դեկտեմբերի 1-ին Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ ընդունված հնգակողմ հայտարարության, Մուսկոկում հունիսի 26-ին մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում համանախագահ-երկրների ղեկավարների հայտարարության, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հոկտեմբերի 27-ին ընդունած աստրախանյան հռչակագրի, հուլիսի 17-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

Ինչպես հիշեցրեց նախարարը, այժմ բանակցությունների սեղանին է գտնվում երեք սկզբունք և վեց նորմ, որոնք առաջարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մադրիդյան փաստաթղթում:

«Ինչ է ասում միջազգային հանրությունը, համանախագահները, Հայաստանը և ինչ է ասում ադրբեջական կողմը: Միջազգային հանրությունը, միջնորդները, համանախագահ-երկրների նախագահները նշում են, որ այդ սկզբունքները, տարրերը մշակվել և ներկայացվել են որպես մի ամբողջություն, և անընդունելի է տարանջատել մի սկզբունքը կամ նորմը մյուսներից, և դա կխոչընդոտի հակամարտության կարգավորմանը», - հայտարարեց նա:
Նալբանդյանը հիշեցրեց, որ Հայաստանը այդ սկզբունքներն ու նորմերը ընդունում է որպես հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմք և ընդունում է դրանք որպես մեկ միասնություն՝ համարելով, որ չի կարելի նախապատվություն տալ սկզբունքներից կամ նորմերից որևէ մեկին:

«Ադրբեջանը ասում է «այո, սակայն ոչ», թեև նրանք իրենք էլ չեն հասկանում իրենց դիրքորոշումը: Նրանք պետք է հստակ պատասխան տան՝ «այո» կամ «ոչ»: Միջազգային հանրությունն ու Հայաստանը միասնական են իրենց դիրքորոշման մեջ», - հայտարարեց նա:

Նախարարը հիշեցրեց, որ բանակցությունների երեք սկզբունքներն են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքը: Նալբանդյանի խոսքերով վեց նորմերն են բնակչության կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը, ինչը պետք է պարտադիր իրավական ուժ ունենա, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի սահմանումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումը, բոլոր փախստականների և տեղահանվածների վերադարձի ապահովումը՝ անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրմամբ, անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը ընդհուպ մինչև այսպես կոչված խաղաղարար գործողությունների, տարածքների վերադարձի:

«Այո, Հայաստանն այս բոլոր սկզբունքներն ու նորմերը մեկ միասնության տեսքով ընդունում է որպես բանակցությունների հիմք: Ադրբեջանցիները ճանաչում են միայն մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականությունը և միայն սեփական մեկնաբանությամբ, իսկ վեց նորմերից՝ միայն տարածքների վերադարձը կրկին սեփական մեկնաբանություններով՝ նշելով, որ միայն դրանից հետո պատրաստ կլինեն քննարկել մնացած սկզբունքներն ու նորմերը», - նշեց Նալբանդյանը:

Նրա խոսքերով՝ հենց դա է պատճառը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պատվիրակությունների ղեկավարները, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Աստանայում հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ սկզբունքների և նորմերի նմանատիպ բաժանումն անընդունելի է:

«Համաշխարհային հանրության կարծիքն արտահայտող համանախագահների դիրքորոշումը համապատասխանում է Հայաստանի մոտեցմանը», - ասաց նախարարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: