478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների վերադարձման գործընթացը. Գլխավոր շտաբ
18:42
14 Դեկտեմբերի 2010

Ադրբեջանն արհեստական խոչընդոտ է ստեղծում հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար, երեքշաբթի ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի շփման գծում ԵԱՀԿ հերթական դիտարկման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանում ձերբակալված հայ ռազմագերիներին, անկախ նրանից, թե երբ են նրանք գերի ընկել, մեր կողմից համապատասխան աշխատանքներ են տարվում։ Թող գերիների ծնողները վստահ լինեն, որ իրենց որդիները չեն մոռացվել պետության կողմից։ Այդ գործընթացը մեծ դժվարությունների հետ է կապված, որն արհեստականորեն ադրբեջանական կողմն է ստեղծում»,- ասաց Մկրտումյանը։

Ինչպես նշեց ՀՀ ԳՇ ներկայացուցիչը, մասնավորապես սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչ Արթուր Բադալյանը 2009թ.-ի մայիսից կորած է համարվում, և ադրբեջանական կողմը միայն վերջերս է հաստատել նրա գերության մեջ գտնվելու փաստը և նրան վերադարձնելու պատրաստակամություն հայտնել։ Սակայն, ինչպես նշեց Մկրտումյանը, Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այդ գործընթացը։

«Հայկական կողմը, հակված լինելով ժնևյան կոնվենցիային, վերջին երեք տարիների ընթացքում բազմիցս միակողմանի կարգով՝ առանց որևէ նախապայմանների և արհեստական ձգձգումների վերադարձրել է ադրբեջանցի գերիներին»,- ասաց նա։

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվի և Երևանի միջև գերիների և զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: