483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը քարտ-բլանշ է ստացել համանախագահներից. փորձագետ
17:16
01 Դեկտեմբերի 2010

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում քարտ-բլանշ է ստացել, կարծում է հայ քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

«Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների բացակայությունն ինքնին քարտ-բլանշ է Դմիտրի Մեդվեդևին։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, ապա Ռուսաստանն այդ հարցում արդեն ունի քարտ-բլանշ, և այն առավել ակտիվորեն է աշխատում տվյալ ուղղությամբ»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը։

Ըստ նրա, լիովին հասկանալի չէ, թե ինչպես հետագայում կանցկացվի համանախագահների աշխատանքը։ Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանը հանդիպումներ կանցկացնի հակամարտության կողմերի հետ և պարբերաբար կտեղեկացնի մնացած համանախագահներին դրանց արդյունքների մասին։

Միաժամանակ փորձագետը հայտնեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծել, փոխել ստեղծված միջազգային իրավիճակը։ Քաղաքագետը նշեց, որ արդեն 17 տարի է՝ բանակցությունների ընթացքում քննարկվում է Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցը, չնայած Հայաստանը միշտ հայտնում է, որ տվյալ հարցը հայկական կողմից համար քննարկման ենթակա չէ։

«Ապագա կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից, իսկ դա նշանակում է, որ հարցի 50 տոկոսը կորոշի Հայաստանը և 50 տոկոսը՝ Ադրբեջանը, այսինքն ղարաբաղցի ժողովուրդը կարող է միայն իր կարծիքը հայտնել»,- ասաց Սարգսյանը։

Միաժամանակ փորձագետը նշեց, որ Հայաստանն իրավիճակի սրման վտանգից ելնելով՝ միակողմանի կարգով չի ճանաչում ԼՂՀ անկախությունը՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններից և համաշխարհային հանրության բացասական կարծիքից ելնելով։ Միաժամանակ Սարգսյանն ավելացրեց, որ հայկական կողմի համար նաև վտանգավոր է ներկայում ստեղծված իրավիճակը, երբ Ադրբեջանը տարբեր միջազգային կառույցների օգնությամբ փորձում է հօգուտ իրեն լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ օգտվելով Թուրքիայի աջակցությունից։

«Հակամարտության կարգավորմանը կարելի է սպասել միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը կճանաչի հիմնական մադրիդյան սկզբունքներից մեկը՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա տեղի ունենա, ապա կարելի է խոսել ղարաբաղյան հարցի վերաբերյալ ինչ-որ համաձայնությունների մասին։ Բայց Ադրբեջանը պատրաստ չէ գնալ նման քայլերի, ավելին, Ադրբեջանի նախագահը հայտնեց, որ Ղարաբաղի անկախության ճանաչումն անընդունելի է»,- ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: