477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Լավրովը որևէ ընդհանուր բան չի տեսնում Հարավային Օսեթիայի և Լեռնային Ղարաբաղի միջև
16:02
04 Սեպտեմբերի 2008

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ որևէ ընդհանուր բան չկա Աբխազիայի և Հարավային Օսեթիայի իրավիճակների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջև։

 «Ոչ մի զուգահեռ չկա Հարավային Օսեթիայի, Աբխազիայի շուրջ ծավալված իրադրությունների և ղարաբաղյան հակամարտության միջև»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեպքում «Սահակաշվիլիի ռեժիմը հ վերջին տարիներինետևողականորեն գործը տանում էր դեպի բոլոր բանակցային ձևաչափերի վիժեցում, որոնք նախկինում համաձայնեցրել էին բոլոր կողմերը»։

Լավրովը նշել է, որ վրացական կողմն անընդհատ սադրանք էր կիրառում խաղաղ բնակիչների, խաղապահների հանդեպ։

«Որևէ նման բան տեղի չի ունենում Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ»,- հայտարարել է ռուս դիվանագետը։

Լավրովը հստակեցրել է, որ այս հակամարտության կողմերից ոչ մեկը չի փախչում այն կարգավորելու գործից։ «Այդ գործընթացը շարունակվում է»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքերով, ներկա պահին  այդ հակամարտության զգալի մասն արդեն մշակված է։ «Մնացած մի քանի խնդիրների ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նա։

Լավրովը հիշեցրեց, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պարբերական երկխոսություն են պահպանում այս թեմայի շուրջ, նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել ամռանը Սանկտ-Պետերբուրգում։

«Պայմանավորվածություն կա աշխատանքը շարունակել բոլոր մակարդակներում։ Ռուսաստանն ակտիվորեն կաջակցի հակամարտության մշակմանը՝ համաձայն այն սկբունքների, որոնք հավանության են արժանացել թե ԵԱՀԿ, թե ՀԱՊԿ շրջանակներում»,- հայտարարեց Լավրովը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: