480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը չպետք է Հայաստանին ներգրավի Հարավային Կովկասի համակցություններին. փորձագետ
19:47
26 Հունիսի 2008

Ռուսաստանը չպետք է Հայաստանին ներգրավի Հարավային Կովկասի համակցություններին։ «Կրեմլ.org» քաղաքական փորձագիտական ցանցին տված հարցազրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը։

Ինչպես կարծում է փորձագետը, Վրաստանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը հարավ-կովկասյան տարածաշրջանում և «տարածաշրջանի միակ երկիրն է, որը լուրջ հրահրող է, իրավիճակը ապակայունացնող»։

«Ինչպես երևում է, Հայաստանը և Ռուսաստանը պետք է նաև որոշակի ընդհանուր մոտեցումներ քննարկեն Վրաստանի վարքագծի վերաբերյալ»,- կարծում է Ալեքսանդրովը, միաժամանակ, նշելով, որ Ռուսաստանը չպետք է այդ գործընթացներին խառնի Հայաստանին։

Ինչպես նշեց փորձագետը, Հայաստանը բավական բարդ դրության մեջ է Ադրբեջանի հետ։ Բացի այդ, Վրաստանում հայկական ինքնիշխանությունները նույնպես հայ-վրացական հարաբերությունների անկայունության գործոն են, գումարած՝ Թուրքիայի կողմից իրականացվող ճնշումը։

«Այդ պատճառով Հայաստանում ծանր դրություն է, նա պետք է իր շահերը հսկողության տակ պահի, այլ ոչ թե ազդի Վրաստանի վրա։ Թեև մի շարք հարցերով Հայաստանը կարող էր ավելի կողմ լինել ռուսական դիրքորոշմանը, բայց այդ դեպքում նա վտանգի տակ է դնում իրեն՝ կարող է ընդհանրապես հայտնվել կատարյալ շրջափակման մեջ»,- ասել է Ալեքսանդրովը։

Նա նշել է, որ հիմա Վրաստանով անցնում են Հայաստանի որոշ հեռահաղորդակցման միջոցներ, հակառակ դեպքում, Երևանը կարող է արտաքին աշխարհի հետ շփվել միայն Իրանի միջոցով, ինչը երկրին կդնի բավական ծանր վիճակի մեջ։
 
«Սա պրոբլեմատիկ հարց է. արժե արդյոք, որ Ռուսաստանն ավելի ակտիվ ներգրավի Հայաստանին Հարավային Կովկասի հետ կապված գործողություններին։ Իհարկե, եթե որոշակի վճռորոշ իրադարձություններ լինեն, ասենք՝ քաղաքացիական պատերազմ Վրաստանում, կամ հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսում, և, իհարկե, այդ հարցերի հանգուցալուծման համար ստիպված կլինեն ավելի ակտիվ համագործակցության գնալ։ Բայց քանի դեռ գործը դրան չի հասել, ես կարծում եմ, պետք չէ նրանց շատ ներգրավել այդ գործերում»,- ասել է Ալեքսանդրովը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: