485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Արևմուտքի համանախագահներն էլ ավելի են շահագրգռված Ղարաբաղում ռազմական գործողությունները չվերսկսելու հարցում. Կազիմիրով
15:47
27 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի Արևմուտքը ներկայացնող երկու համանախագահների շահագրգռվածությունը, որպեսզի Ղարաբաղում ռազմական գործողությունները չվերսկսվեն, այսօր շատ ավելի մեծ է, քան նախորդ տարիներին, կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվաանգետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

«ԱՄՆ-ն և Ֆրանսիան ավելի են մոտեցել ռուսական դիրքորոշմանը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումն անթույլատրելի է»,- ասաց նա երեքշաբթի Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Կազիմիրովի խոսքով, դա չի նաշանկում, որ անցած տարիներին ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներն անտարբեր էին այդ հարցի նկատմամբ։

«Նրանք նույնպես կողմ էին հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց ներկայումս Արևմուտքի համանախագահների շահագրգռվածությունը զգալի բարձրացել է»,- պարզաբանեց նա։

Դիվանագետը կարծում է, որ այդ մոտեցումը կատարվել է ավել կամ պակաս առողջ հիմքի վրա։

«Եթե այդ գործընթացը շարունակվի, և արևմտյան գերտերություններն ավելի կտրական դեմ դուրս գան ռազմական գործողությունների վերսկսման ցանկացած փորձի, դա կարելի է միայն ողջունել»,- հայտարարեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։