486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-12
Եղանակը Երևանում
Հայ
Առանց ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ոչ այլըտրանքի ապահովման, իրական տեղաշարժերի հնարավոր չէ հասնել. Կազիմիրով
19:54
23 Մայիսի 2008

Առանց ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ոչ այլըտրանքի ապահովման, իրական տեղաշարժերի հնարավոր չէ հասնել, ուրբաթ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիրմիր Կազիմիրովը։

Նրա խոսքերով, հակամարտության համընդհանուր հեռանկարն ու պարտադիր պայմանը պետք  է լինի նոր ռազմական գործողություններ թույլ չտալը և տվյալ սկզբունքի ապահով ամրապնդումը։

«Այսօր մի կողմը դեռ հույս ունի այս կամ այն ռազմական ռևանշի, մշտապես այն պահում է որպես խաղաղ բանակցությունների այլընտրանք, իսկ մյուս կողմերը, վախենալով ռազմական գործողությունների վերսկսումից, ձգտում են ռազմական հարաբերություններում ամենաձեռնտու դիրքը պահպանել»,- նշեց Կազիմիրովը Ստեփանակերտում «Ղարաբաղյան շարժման 20-ամյակը. Իրականություն և հեռանկարներ» համաժողովի ժամանակ։

Կազիմիրովը կարծում է, որ դա թույլ չի տալիս կողմերին դուրս գալ քաղաքական որոշումների դաշտ։ «Վաղուց արդեն հասունացել է հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու  բոլոր կողմերի պարտկանությունները ներառող համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։ Ավելի շուտ, Ադրբեջանը դրան չի գնա, բայց ճնշման այս միջոցն ունակ է միջազգային հանրության լայն աջակցություն ստանալու»,- նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը։

Կազիմիրովը նշեց, որ եթե այդպիսի քարոզարշավ համառորեն արվեր, ավելի դժվար կլիներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա տանել գրավյալ տարածքների մասին պաշտոնական Բաքվի ներկայացրած բանաձևը, քանի որ նրա հեղինակներն ամեն կերպ ցուցադրում էին «զոհի» կարգավիճակը՝ միաժամանակ խլացնելով ուժ կիրառելու իրենց ջանքերը։

«Ի տարբերություն հետխորհրդային տարածքի ավելի երիտասարդ հակամարտությունների, ղարաբաղյանը նախապատմություն ունի, որն ուժեղացնում է կողմերի փոխադարձ անվստահությունը, այդ պատճառով էլ որպես «հակաթույն» պահանջվում է ադրբեջանցիների և հայերի պատմական հաշտեցման խնդրի կանգնեցումը, ինչպես և նախկին ԽՍՀՄ երկրների մյուս հակամարտություններում, իրավիճակն այստեղ հակադիր է։ Նախկին ռազմական գործողություններից տուժածը դարձավ ավելի ուժեղ կողմը, ինչը հրահրում է նրա ռևանշիզմին։ Բայց մյուս հակամարտություններում ոչ մի կողմն այնքան բարձրաձայնում ուժի վրա դրված նրա խաղադրույքի մասին, որքան Բաքուն,- նշեց Կազիմիրովը։

Խոսելով ԵԱՀԿ միջնորդական ջանքերի մասին՝ Վլադիմիր Կազիմիրովը նշեց, որ տվյալ կառույցը դեռ լիովին չի աշխատում, այն դեպքում, երբ  «այն պետք է ավելի հաստատուն կերպով դիմակայի բոլոր այն քայլերին, որոնք արվում են նրա խաղաղարար մանդատի դեմ»։

Կազիմիրովն ուշադրություն դարձրեց այն բանին, որ ԵԱՀԿ գործող համանախագահները, ովքեր կարող են բարձր մակարդակով հասարակական և գաղտնի քայլեր ձեռնարկել, սահմանափակվում են ընդհանուր լավատեսական, նույնիսկ հաշտեցնող բնույթի արտահայտություններով։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միայն երբեմն կողմերին են հիշեցնում նախկին պայմանավորվածությունները, քանի որ դեսպանների կարգավիճակը թույլ չի տալիս նրանց, հաշվի առնելով հիերարխիան, ավելի կտրուկ դնել հարցերը հակամարտող կողմերի ղեկավարների և նախարարների մակարդակով»,- եզրափակեց Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահը։

«Ղարաբաղյան շարժման 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը տեղի է ունենում Ստեփանակերտում մայիսի 23-24-ը՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Հայաստանից, Իրանից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Մերձդնեստրովյան-Մոլդովական Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղից ժամանած քաղաքագետների և փորձագետների մասնակցությամբ։

1988թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի ազգային դեպուտատների արտահերթ նիստը, որի ժամանակ ընդունվեց «Ադրբեջանի ԽՍՀ և Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի ԽՍՀ կազմին հանձնելու վերաբերյալ հայցադիմումի» մասին որոշումը։

Նիստը փաստացիորեն կանխորոշեց Լեռնային Ղարաբաղի պայքարը անկախության համար։ Պատմական որոշման ընդունմանը հաջորդեցին շրջանային Խորհուրդների համանման որոշումները։

Սակայն, փետրվարի 21-ին ԽՍՀՄ ԿՀ քաղբյուրոն որոշում ընդունեց, որն ըստ էության հակասում էր ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքներին։

Ազգային դեպուտատների մարզային խորհրդի նիստը տեղի ունեցավ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների և կոմկուսի մարզային քարտուղար Բորիս Կևորկովի ակտիվ հակագործունեության պայմաններում։

Հայաստանին վերամիավորվելու մարզի որոշմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ագրեսիայով։ Հակամարտությունը շուտով փոխվեց դիմադրության, այնուհետև՝ երկարատև և արյունարբու պատերազմի։--0— 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: