484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+5
Եղանակը Երևանում
Հայ
Մի քանի պետությունների կողմից Կոսովոյի ճանաչումը նրան իրական միջազգային ճանաչում չի ապահովի.փորձագետ
18:03
23 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մի  շարք պետությունների կողմից ճանաչումը թույլ չի տա Կոսովոյին հաղթահարել նրա իրական միջազգային ճանաչման ճանապարհին հանդիպող խոչընդոտները, ասաց «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների գլխավոր  տնօրինության տնօրեն Ալան Կասաևը։

«Դա Կոսովոյին չի ընդգրկում միջազգային իրավունքի շրջանակների մեջ և, միաժամանակ, այն մնում է ցանկացած լուրջ միջազգային պարտավորություններից ազատ գոտի, իսկ միջազգային հանրության համար մնում է անհայտ, թե արդյոք այնտեղ կգործեն ժողովրդավարական ինստիտուտներ, կանցկացվեն ազատ և հավասար ընտրություններ, կպաշտպանվեն մարդու տարրական իրավունքները»,- ասաց Կասաևը ուրբաթ «Կովակսյան հակամարտությունները և Կոսովոյի նախադեպը» զեկույցի ժամանակ՝ «Կովկաս-2007» գիտաժողովին։

Նրա խոսքով, երբ միջազգային երկրների կողմից Կոսովոյի ճանաչման գործընթացը, հիմնականում, կավարտվի և հնարավոր կլինի ամփոփել նախնական արդյունքները, բավական տարօրինակ կստացվի՝ ելնելով ներկայումս գործող պետության միջազգային իրավունքի համակարգից։

«Կոսովոն չի դառնալու ՄԱԿ-ի անդամ։ Նա չի ենթարկվելու եվրոպական անվտանգության համակարգին, որը դեռևս հենվում է ԵԱՀԿ-ի վրա։ Այն չի ենթարկվելու Եվրախորհրդի իրավասությանը և Մարդու իրավունքների դատարանի եվրոպական իրավաբանական կառույցներին։ Այն լինելու է ԺՀՄԻԳ-ի հսկողության գոտուց դուրս»,- պարզաբանեց նա։

Կասաևը նշեց, որ այսօր «Կոսովոյի բարեկամների դեռևս ոչ պաշտոնական ակումբի անդամ-երկրները այս և նման հարցերին փորձում են չպատասխանել և անգամ ձևացնում են, թե այդիպիսի հարցեր գոյություն չունեն»։

«Կոսովոյի դեպքը եզակի է և աննախադեպ, բայց նույնքան եզակի է նաև Աբխազիայի դեպքը, նրան նման չէ նաև Հարավային Օսեթիայի դեպքը։ Դեպքերի ընդհանուր առասպելական շարքից չգիտես ուր է մնում նաև Լեռնային Ղարաբաղի դեպքը։ Նրանց բոլորովին նման չէ նաև մերձդնեստրովյան դեպքը»,- եզրափակեց փորձագետը։

Փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը հայտարարեց Սերբիայից իր անկախության մասին։ Այս պահին մարզի անկախությունը ճանաչել է մոտ 40 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ն և ԵՄ որոշ երկրներ, մասնավորապես, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Միաժամանակ, Սերբիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իսպանիան և մի շարք այլ պետություններ կտրականապես մերժում են ճանաչել Կոսովոյի անկախությունը, հայտարարելով, որ մարզի կողմից իր նոր կարգավիճակը միակողմ հռչակելու քայլն անօրինական է և հանգեցնում է միջազգային իրավունքի նորմերի ամենակոպիտ խախտումների։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։