478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափից դուրս բերելը հաջողություն չի բերի, կարծում է կոալիցիայի անդամը
17:37
04 Ապրիլի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը Մինսկի խմբի ձևաչափից դուրս բեերլու Ադրբեջանի փորձերը հաջողության չեն հասնի, կարծում է կոալիցիոն կուսակցության առաջնորդ և խորհրդարանի «Օրինաց երկիր» համանուն խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։

«Ադրբեջանը նոր մարտավարություն է ընտրել, բայց, չեմ կարծում, որ դա հաջողություն կբերի, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ը հստակ հայտարարեց, որ Մինսկի խումբն ամենաարդյունավետ գործող, բանակցային գործընթացի մասին լավ տեղեկացված ձևաչափն է»,- ասաց նա։

Բաղադսարյանը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի նման մարտավարության վերաբերյալ, որը երկու պատճառ ունի։ «Գլխավորը՝ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն է, որից նրանք փորձեցին արհեստականորեն օգտվել, իսկ մյուսը՝ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններն են, ինչը նախատեսում է Ադրբեջանի նախագահի և իշխանությունների դիրքերի խստացում, սակայն դա ապագայի համար ճիշտ ուղի չէ, և դեռ երկար ժամանակ չի կարելի փոխել դիրքերը»,- ասաց նա։

Այս առումով, Բաղդասարյանի խոսքով, ՀՀ նորընտիր նախագահ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունները խորհրդարանական և նախագահական ընտրությունների ընթացքում զուսպ էին, քանի որ նա հայկական դիրքերը պահում էր նախկին մակարդակի վրա, չխստացնելով դրանք՝ չնայած ընտրություններին։

Քաղաքական գործիչը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բավական փորձ ունի այս հարցին առաջընթաց տալու և փոխշահավետ զիջումներ գտնելու առումով։

Մարտի 21-ին Հայաստանում ձևավորվել է նոր իշխող կոալիցիա, որի մեջ մտել են չորս քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և ՀՅԴ կուսակցությունները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: