478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը փորձում է հրաժարվել բանակցությունների ժամանակ քննարկվող ղարաբաղյան հարցի վերաբերյալ փաստաթղթից. Օսկանյան
11:34
31 Մարտի 2008

Ադրբեջանը փորձում է հրաժարվել բանակցությունների սեղանի վրա դրված ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ փաստաթղթից, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ ուրբաթ Մոսկվայում ելույթ ունենալով ՀԱՊԿ արտգործանախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստի ժամանակ։

Օսկանյանի կարծիքով, այս մասին վկայում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ներկայացման Ադրբեջանի նախաձեռնությունը։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով ընդունել է Ադրբեջանի կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ «Ադրբեջանի գրաված տարածքներից» անհապաղ հայկական ուժերը դուրս բերելու պահանջով, որով խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

Գլխավոր ասամբլեայում   ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։ Բանաձևին կողմ են քվեարկել մասնավորապես ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) և ԻՀԿ անդամ-երկրները (Իսլամական համաժողովի կազմակերպություն)։

«Թեև այդ բանաձևը իրավական ուժ չունի, նման միակողմանի բանաձև անցկացնելով` ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում հրաժարվել ներկայումս բանակցային սեղանի վրա գտնվող փաստաթղթից», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Օսկանյանի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Բացի դրանից, ինչպես կարծում է ՀՀ ԱԳ նախարարը, Ադրբեջանը նպատակ ունի հարցը տեղափոխել Մինսկի խմբի շրջանակներից ՄԱԿ, ինչը լուրջ վտանգի տակ կդնի բանակցային գործընթացի շարունակությունը։

«Այդ առումով, Հայաստանի համար մտահոգիչ է այն, որ ՀԱՊԿ-ն չկարողացավ հանդես գալ միասնական դիրքորոշումով», - հայտարարել է նախարարը։

Օսկանյանը նշել է, որ այդ բանաձևին «կողմ» քվեարկած երկրները, փաստորեն, «դեմ» են քվեարկել բանակցային ընթացքին:

Ավարտելով իր խոսքը, ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ այսուհետ ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպության անդամ երկրների կողմից համերաշխության սկզբունքը կհարգվի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։