484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը լիազորազերծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում գտնվող Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային
18:46
20 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի իշխանությունները փորձում են լիազորազերծել ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա կազմից Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հեռացումը` կապված Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ժամանակ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կիրառման նկատմամբ այդ պետությունների ցուցաբերած համակարգային մոտեցման հետ։

Այս մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի ՀՀ պաշտպանության գերատեսչության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով, պաշտոնական Բաքվի իշխանությունները ձեռնամուխ են եղել մի խնդրի լուծմանը, որն ակնհայտորեն դուրս է բացառապես իրենց իրավասության սահմաններից: «Ադրբեջանի իշխանություններն իրենց գործողություններով փորձում են համոզել միջազգային հանրությանը, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ որպես համապիտանի նորմ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների հարգման սկզբունքի կիրառումը Ղարաբաղի հայերի նկատմամբ բացառապես Ադրբեջանի ներքին գործն է»,- ասել է նա:

Քոթանջյանը կարծում է, որ այս դիրքորոշման էությունը նրանում է, որ Բաքվի քաղաքական գործիչները փորձում են միջազգային հանրությանը պարտադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և լուծման նկատմամբ կիրարկված միջազգային իրավունքի իրենց տեղային-պատեհապաշտական մեկնաբանումը, ընդ որում, դա անում են «օրինաստեղծների ու անառարկելի մեկնաբանողների» գոռոզամտությամբ ոչ միայն իրենց տանը, այլև միջազգային լսարաններում:

«Հարևան պետության ղեկավարը, ԱԳՆ-ի պաշտոնյաները, հայտարարելով, թե Բաքվի իշխանությունները հավատարիմ են «հակամարտության լուծմանը միջազգային իրավունքի նորմերին խստագույն համապատասխանությամբ, այդ համապատասխանությունը համառորեն հանգեցնում են միջազգային իրավունքի նորմերից միայն մեկին` տարածքային ամբողջականության հայտնի սկզբունքին, և անտեսում են մյուս նորմերը, որոնք կիրառվում են Ղարաբաղյան հակամարտության նման հիմնախնդիրների քննարկման ժամանակ»,- ասել է նա:

Քոթանջյանի կարծիքով, այդ համատեքստում ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի անտեսումը ունի զուտ ձեռնածության բնույթ: «Միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ Բաքվի այդ միակողմանի մոտեցումը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահության մասնագիտորեն պայմանավորված դիրքորոշումների վրա»,- ասել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։
15:12
24 Նոյեմբերի 2017
Ղեկավարելու է արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։