484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. փորձագետ
16:13
18 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. Բաքուն չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ։ Երեքշաբթի լրագրողներին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով, այդ մասին վկայում է ադրբեջանական կողմի հայտարարությունները, ինչպես նաև նրանց կողմից ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա ներկայացրած Ղարաբաղի հարցի բանաձևը։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ Ադրբեջանի «զավթած» տարածքներից հայկական ուժերի անհապաղ դուրսբերման պահանջով, որը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

Փաստաթուղթը ընդունվել է 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։ Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել մասնավորապես ՎՈւԱՄ և  ԻԿԿ (Իսլամական Կոնֆերանս կազմակերպություն) անդամ երկրները: ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերը չունեն կատարման պարտավորեցնող ուժ։

«Ադրբեջանը չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն այդ երկիրն ի վիճակի չէ փոխել համանախագահներին կամ նրանց կազմը, քանի որ դա նրանց իրավասությունների մեջ չէ»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նրա կարծիքով, Ադրբեջանը ոգեշնչվել է Գլխավոր Ասամբլեայում ունեցած ձևական հաղթանակից, ինչի կապակցությամբ սկսել է ուղղակի վիրավորանքներ հնչեցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հասցեին կամ էլ այդ պետությունների հասցեին ասել հայհոյանքի մոտ արտահայտություններ։

«Այնուամենայնիվ, նրանց իրավասության մեջ չի մտնում համանախագահներին կամ խմբի կազմը փոխելու լիազորությունը, թեև նման առաջարկություններ Բաքուն արդեն հնչեցնում է»,- ասաց Մելիք-Շահնազարյանն, ավելացնելով, որ նրա կարծիքով, Ադրբեջանի այս դիրքորոշումը շարունակվելու է նաև հետագայում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: