486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային հանրությունը փաստորեն մերժել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը. Օսկանյան
11:31
17 Մարտի 2008

Լեռնային Ղարաբաղին առնչվող բանաձևի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի անդամ-երկրների մեծամասնությունը փաստորեն մերժել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ պաշտոնական Բաքվի միակողմանի մոտեցումը, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ Ադրբեջանի «զավթած» տարածքներից հայկական ուժերի անհապաղ դուրսբերման պահանջով, որը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

Փաստաթուղթը ընդունվել է 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։ Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել մասնավորապես ՎՈւԱՄ և  ԻԿԿ (Իսլամական Կոնֆերանս կազմակերպություն) անդամ երկրները: ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերը չունեն կատարման պարտավորեցնող ուժ։

Ինչպես ասվում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն տացված Օսկանյանի հայտարարության մեջ, չնայած այն հանգամանքին, որ չպարտավորեցնող բանաձևն  ընդունվել է ԳԱ կողմից` «այդուամենայնիվ Ադրբեջանի դիրքորոշման մերժումը մեծամասնության կողմից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության տրամադրությունների իրական ցուցանիշն է»:

«Ես հուսով եմ, որ Ադրբեջանը հստակ գնահատական ստացավ միջազգային հանրությունից: Համանախագահների առաջնորդությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը մերժեց միակողմանի մոտեցումը», - հայտարարլ ե է ՀՀ ԱԳ նախարարը՝ գնահատելով քվեարկության արդյունքները։

Օսկանյանը բանաձևը բնութագրել է որպես երկերեսանի։ «Մի կողմից այն փորձում է ապատեղեկացնել, քանզի ներառում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացին սատարող դրույթ: Մյուս կողմից Ադրբեջանը ցուցադրաբար հեգնեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը: Համանախագահները հստակ հայտարարեցին, որ չեն սատարելու բանաձևի նախագիծը, և փաստորեն, դեմ քվեարկեցին», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

ՀՀ ԱԳ նախարարին հետաքրքիր են պաշտոնական Բաքվի հաջորդ քայլերը։ «Մենք ուզում ենք պարզել` արդյոք այս բանաձևի նպատակն էր կազմաքանդել բանակցային գործընթացը, թե այժմ միջազգային հանրության գնահատականը ստանալուց հետո նրանք կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ` աշխատելու փոխզիջումների վրա հիմնված կայուն կարգավորում գտնելու համար», - նշել է Օսկանյանը։ 

 Նա ավելացրել է, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահին առաջին իսկ հնարավորության դեպքում, իհարկե, եթե նման առաջարկություն լինի համանախագահներից, և Ադրբեջանը տա իր համաձայնությունը: «Գնդակը Ադրբեջանի խաղադաշտում է» - ասել է Օսկանյանը:

«Մերժելով Ադրբեջանի ներկայացրած բանաձևը` միջազգային հանրությունը հաստատեց իր հավանությունն այսօր բանակցությունների սեղանին առկա փաստաթղթի վերաբերյալ, որը հաջող կերպով միաբանում է առաջին հայացքից իրարամերժ թվացող Հելսինկիի Եզրափակիչ ակտի երկու` ազգերի ազատ ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները», - պարզաբանել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նրա խոսքերով, այս փաստաթուղթը հայերի և ադրբեջանցիների համար առաջ շարժվելու ունիկալ հնարավորություն է ընձեռում: «Սա հենց այն է, ինչը ԼՂ հիմնախնդիրը տարբերակում է մեր տարածաշրջանում և Եվրոպայում առկա մյուս բոլոր  հակամարտություններից և այն յուրահատուկ է դարձնում ոչ միայն իրավական և պատմական տեսանկյունից, այլև բանակցային նորարար մոտեցմամբ, որի նպատակն է գտնել իրատեսական հանգուցալուծում», - ընդգծել է Օսկանյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթշրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: