486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ներկայացուցիչները երբեք չեն պահանջել Վրաստանի տարածքային հակամարտությունների քննարկում ԵԽԽՎ-ում
16:05
21 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ներկայացուցիչները երբեք չեն պահանջել Վրաստանի տարածքային հակամարտությունների քննարկում  ԵԽԽՎ-ում, հաղորդեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը։

«Փարիզում ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակությունը չի պահանջել Վրաստանի տարածքային հակամարտությունների քննարկում  ԵԽԽՎ-ում»,- հայտարարեց Հարությունյանը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալության խնդրանքով մեկնաբանելով վրացի պատգամավոր Ելենա Թևդորաձեի հայտարարությունը։

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Ելենա Թևդորաձեն վրացական «Մզե» հեռուստաընկերության եթերում հայտարարություն է արել այն մասին, որ հայկական կողմը ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին պահանջել է քննարկել Վրաստանի տարածքային հակամարտություները, ինչպես նաև դե-ֆակտո հարցի քննարկումներին պահանջել է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նախագահներ Սերգեյ Բագբաշի և Էդուարդ Կոկոյտի ներկայությունը։

Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով, նախ և առաջ, Փարիզում իրոք տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ձմեռային նստաշրջանը, իսկ օրակարգի հարցերից մեկն էլ եղել է «սառեցված հակամարտությունների» ուղղությամբ տարվող հանձնաժողովի գործունեության շարունակության ուղիների հարցը, հաշվի առնելով այն դրական գնահատականը, որը 2007թ. Բեռլինյան համաժողովին տվել են հանձնաժողովի անդամները։

«Մասնավորապես, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեպրյան հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներին նվիրված պարբերական լսումներ կազմակերպելու մասին հարցը»,- ասաց Հարությունյանը։

Երկրորդ հերթին, նշեց հայակական պատվիրակության ղեկավարը, հանձնաժողովի քարտուղարության պատարստած փաստաթղթի նախագծում կա մի կետ այն մասին, որ հանձնաժողովը կարող է քննարկել հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցով շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին ներգրավելու նպատակահարմարության հարցը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։

Հարությունյանի խոսքով, հայկական կողմն աջակցել է այս մոտեցմանը, հաստատելով հակամարտող կողմերին լսումներին հրավիրելու նպատակահարմարությունը, և վստահություն է հայտնել, որ այդ լսումներին նրանց մասնակցությունը կապահովի երկխոսությունների արդյունավետությունը և կնպաստի հակամարտող կողմերի միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը։

«Ափսոսանքով եմ նշում, որ ի զարմանս ինձ, իմ արտահայտած մոտեցումները մինչև անճանաչելիություն փոխվել և խեղաթյուրվել են տիկին Թևդորաձեի կողմից։ Կարծում եմ, որ նմանատիպ խեղաթյուրումները հարիր չեն կառուցվածքային հունին և չեն համապատասխանում մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգուն»,- հայտարարեց Հարությունյանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: