482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդում են, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կողմերը եզրափակեն բականցությունների այս փուլը հիմնական սկզբունքների հաստատման ճանապարհով
14:40
30 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանն են ներկայացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքները։

Այս մասին ասվում է Մադրիդում տեղի ունեցած նիստի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարության մեջ։ Նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Կուշները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնեն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով համանախագահող-երկրների ներկայացուցիչներ, հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի և Էլմար Մամեդյարովի հետ։

Ինչպես ասվում է նախօրեին տարածված ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության հաղորդագրության մեջ, այս հանդիպման ընթացքում երեք համանախագահող-երկրների բարձրագույն ներկայացուցիչները համատեղ առաջարկի կարգով երկու կողմերի նախագահների քննարկմանն են հանձնել հակամարտության խաղաղ կարգավորման արդար և հավասարակշիռ հիմնական սկզբունքները։

Հանդիպմանը նշվել է, որ վերջին երեք տարիներին բանակցությունների ընթացքում կողմերը համանախագահողների միջնորդությամբ նշանակալիորեն մոտեցրել են դիրքերը։

Նաև ընդհանուր կարծիք էր արտահայտվել, որ եկել է ժամանակը, որպեսզի կողմերը հաղթահարեն դեռևս մնացած վերջին տարաձայնությունները, ինչի համար էլ համանախագահներն առաջարկել են փոխընդունելի և անկողմնակալ լուծումներ։

Նրանք նաև ընդգծել են վերջին երեք տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունների պահպանման կարևորությունը։

Կողմերին հանձնված փաստաթուղթը քննարկվում է Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում, ինչպես նաև ԵԱՀԿ-ում որպես առավել կենսունակ հիմք՝ հետագա կարգավորման համար։

Հակամարտող կողմերին առաջարկ է արվել անհապաղ եզրափակել բանակցությունների ներկայիս փուլը, հաստատել հիմնական սկզբունքների հայեցակարգը և անմիջապես անցնել նոր փուլին՝ սկսել համընդհանուր խաղաղ կարգավորման համաձայնագրի մշակումը։

Բացի այդ, համանախագահները խնդրել են կողմերին չխոչընդոտել շփման գծում ԵԱՀԿ մոնիտորինգների վերականգման գործընթացին , շարունակել հնարավոր բոլոր ոլորտներում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը և անմիջապես դադարեցնել պատերազմի միջոցով հակամարտությունը լուծելու տարրեր պարունակող ցանկացած հայտարարությամբ հրապարակային ելույթները։

Որպես վերջաբան՝ երեք համանախագահող-երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի անունից կրկին պատրաստակամություն հայտնվել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կողմերի բոլոր ջանքերին աջակցելու և իրականացնելու համար։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։