478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Չճանաչված պետությունների ճանաչման որոշակիացման չափորոշիչ է հանդիսանում նրանց կենսունակությունը. ԼՂՀ արտգործնախարար
19:51
21 Նոյեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չճանաչված պետությունների ճանաչման որոշակիացման չափորոշիչ է հանդիսանում նրանց կենսունակությունը, չորեքշաբթի «Դեմո» թերթին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը։  

«Ժամանակակից միջազգային հարաբերությունների փիլիսոփայության տեսանկյունից ավելի ծանրակշիռ չափանիշ է հանդիսանում նման պետությունների կենսունակությունը, իրենց քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու կարողությունը, քան ուղղակի նրանց շուրջ ստեղծված որոշակի արտաքին քաղաքական իրադրությունը», - ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով, ժամանակակից իրողությունների անբաժանելի մաս կազմող «չճանաչված պետությունների ճանաչման» խնդիրը նորություն չէ։

Միաժամանակ, նախարարը կարծում է, որ դեռևս դժվար է խոսել որևէ միասնական գործընթացի մասին, առավել ևս այնպիսի մի գործընթացի, որը թևակոխել է ավարտական փուլ և որին հետևելու է անխուսափելի ճանաչումը:

Նախարարի կարծիքով, խոշոր հաշվով խոսքը ոչ թե այս կամ այն պետության ճանաչման «միանգամյա» քաղաքական քայլի, այլ պետությանը տրվելիք կյանքի ուղեգրի մասին է, որն իրավունքների հետ միասին ենթադրում է նաև որոշակի պարտավորությունների ստանձնում նույն այդ միջազգային հանրության առաջ:

«Այլ հարց է, որ այդ թեմատիկայի արծարծման աշխուժացումը չի կարող ուշադրություն չբևեռել գլխավոր` միջազգային իրավական ճանաչման չափանիշների հարցի վրա: Վերոհիշյալ բոլոր խնդիրների բացառիկության հետ մեկտեղ, դրանց բոլորին հատուկ են մի շարք համանման չափորոշիչներ, և դրանցից որևէ մեկի կարգավորումը չի կարող որոշակի քաղաքական ու իրավական հետևանքներ չունենալ այլոց պարագայում»,- նշել է Պետրոսյանը:

Բացի այդ, արտգործնախարարի կարծիքով, հիշյալ խնդիրների երկարաժամկետ կարգավորումն անհնարին է առանց այս կամ այն հիմնախնդրի շուրջ տիրող քաղաքական իրողությունները հաշվի առնելու:

«Չնայած ժամանակակից համաշխարհային քաղաքականության մեջ հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ առկա բարդ ու տարաբնույթ միտումների առկայության, այնուամենայնիվ հարկ է նշել, որ անկախ պետությունների ճանաչման գործընթացը դատապարտված է օբյեկտիվ զարգացման»,- նշել է Պետրոսյանը:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վրա այս գործընթացների ազդեցության մասին, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի որոշակի «բացառիկությունը» մատնանշած միտումների համատեքստում կայանում է նրանում, որ ԼՂՀ միջազգային և քաղաքական ճանաչման իրավունքը հավասարապես խարսխված է թե Լեռնային Ղարաբաղի պետականության գործունակության, և թե նրա հռչակման ու հետագա զարգացման քաղաքական և իրավական հիմքերի անթերիության վրա:

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ապագային, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը սերտ համագործակցության ակնառու օրինակ է` ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը: Դրանում է կայանում խաղաղության և ընդհանրապես տարածաշրջանում անվտանգության համակարգի հաստատման գրավականը»,- ամփոփել է ԼՂՀ արտգործնախարարը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: