484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա.պատգամավոր
19:38
19 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Ըստ էության, Ղարաբաղը նախատիպերի կարիք չունի, քանի որ նրա պահանջը լիովին տեղավորվում է միջազգային իրավական դաշտում։ Այստեղ պետք է խոսել ազգի ինքնորոշման մասին, որը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցի հետ», - ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով, Կոսովոյի անկախության ճանաչումը կամրապնդի Ղարաբաղի դիրքերը, որն ունի ավելի մեծ հնարավորություններ և ինքնորոշման իրավունք ինչպես պետության կազմակերպման, ժողովրդավարության և պետական ինստիտուտների մակարդակով, այնպես էլ իրավական և պատմական անժխտելի փաստարկների տեսանկյունից։

«Կարծում եմ, որ հայկական դիվանագիտությունը պետք է հետևի Կոսովոյի իրադարձությունների զարգացմանը՝ փորձելով գերտերությունների հակասական շահերի մեջ գտնել այնպիսիք, որոնք համընկնում են մեր հետ»,- ասաց պատգաամվորը։

Նա նշեց, որ Հայաստանի համար այս հարցում կարևոր է, որպեսզի նա չդառնա Ղարաբաղի անկախությունը ճանաչած առաջին պետությունը։

«Ռուսաստանը որպես գերտերություն՝ կանգնած է Կոսովոյի հարցով շահագրգիռ մյուս գերտերությունների հակադիր կողմում, և Կոսովոյի ճանաչումից հետո կարող է որպես պատասխան քայլ ճանաչել ԱՊՀ տարածքում գտնվող անկախ պետությունները, այդ թվում և Ղարաբաղը»,- ասաց Աշոտյանը։

Խորհրդարանական ընտրությունները Կոսովոյում տեղի ունեցան նոյեմբերի 17-ին։ Դրանց հայտը կազմում էր 40-45 տոկոս, որն ամենացածր ցուցանիշն է 1999թ.-ից ի վեր, երբ անցկացվեցին առաջին ընտրությունները։

Կոսովոյի սերբերի մեծ մասը բոյկոտեցին ընտրությունները, չցանկանալով աջակցել Կոսովոյի իշխանություններին, որոնք ցանկանում էին միակողմանի կարգով հայտարարել մարզի անկախության մասին։

ԵՄ դիտորդները, ինչպես նաև Եվրոմիության ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Խավիեր Սոլանան հայտարարեցին, որ Կոսովոյում տեղի ունեցած ընտրությունները հիմնականում համապաատսխանում էին եվրոպական և միջազգային չափորոշիչներին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։