480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ը չի մասնակցելու Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում իրագործվելիք հավանական ռազմական գործողությանը. փորձագետ
16:57
02 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ը ակտիվորեն չի մասնակցելու Հյուսիսային Իրաքի անդրսահմանային գործողություններին, որոնց իրագործումը նախատեսում է թուրքական կառավարությունը, այլ կսահմանափակվի միայն քաղաքական աջակցությամբ, վստահ են ռուս փորձագետները։

Ուրբաթ, այցով Անկարա է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, որը մտադիր է քննարկել Հյուսիսային Իրաքի դրությունը։ Թուրք զինվորականների տվյալներով, այնտեղ կենտրոնացվել են Քուրդիստանի անջատողական աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) ահաբեկիչների բազաները, որոնք գրոհներ են ձեռնարկում թուրք-իրաքյան սահմանի շրջանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«ԱՄՆ-ը չի կարող իրեն թույլ տալ վեճի բռնվել ոչ քրդական, ոչ էլ թուրքական իշխանությունների հետ։ Ամենայն հավանականությամբ, նրանք կկատարեն զգույշ խաղաղապահների դեր»,- կարծում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին։

«Այն պահից, երբ ԱՄՆ-ը խանգարեցին Սադամ Հուսեյնի ավիացիային ներգործել Իրաքի հյուսիսում ձևավորված դրության վրա, Քուրդիստանը դե-ֆակտո հանդիսանում է անկախ անկլավ, և ամերիկացիները կցանկանային պահպանել այս իրավիճակը»,- շարունակեց փորձագետն, ավելացնելով, որ Քուրդիստանի տարածքը կարող է օգտագործվել հետագայում որպես զորքերը Իրաքի կենտրոնական հատվածից դուրս բերելու, ինչպես նաև Իրանին հարված հասցնելու հնարավոր ռազմական տարածք։

Միաժամանակ, Անկարայի կողմից այս տարածաշրջանում ռազմական գործողության իրականացման հավանականությունը փորձագետը կապում է սահմանին տիրող մարտավարական դրության հետ։ «Ռազմական գործողությունն այնքան հավանական է, որքան հավանական է ՔԱԿ ահաբեկիչների ռազմական գործողությունների շարունակումը Թուրքիայի դեմ»,- ասաց Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրենը։

«Եթե ահաբեկիչները չզինաթափվեն, եթե նրանց գործողությունները չդադարեցվեն, եթե նրանց ճամբարները, որոնք նախատեսված են մոտ 3,5 հազ. մարդու համար, չոչնչացվեն՝ նշանակում է ռազմական գործողությունը տեղի կունենա»,- վստահություն հայտնեց վերլուծաբանը։

Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի վերլուծական բաժնի  վարիչ Ալեքսանդր Խրամչիխինը համամիտ է Սատանովսկիի հետ այն հարցում, որ ԱՄՆ-ը Անկարային աջակցելու գործում կսահմանափակվի հիմնականում քաղաքական հայտարարություններով։

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ը կարող է թուրքերին աջակցել ՔԱԿ-ի դեմ պայքարում, սակայն կսահմանափակվի միայն քաղաքական աջակցությամբ և հետախուզական տեղեկությունների տրամադրմամբ»,- ասաց նա։

Փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ի կողմից Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններն այնքան էլ հավանական չեն։ «Սա, Իրաքի, փաստացի, միակ տարածքն է, որտեղ պահպանվում է կայուն դրությունը, և ամերիկացիները հազիվ թե վտանգեն այն՝ խախտելով»,- ասաց վերլուծաբանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։