480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացուց շորթում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին. Հայաստանի ՔԿ
17:59
29 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացուց շորթում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին, հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երևանի «Հայբուսակ» համալսարանում սովորող ԱՄԷ քաղաքացի, ազգությամբ պարսիկ երիտասարդը 2015 թվականի ապրիլին գրավոր հաղորդում էր ներկայացրել, որ  2015 թվականի մարտին նույն համալսարանի ավտոկայանատեղիում Երևանի մի բնակիչ ատրճանակով սպառնացել է և գումար պահանջել` հայտնելով, որ բոլորն իրեն գումար են տալիս:

Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քաղաքացի Հ.Բազարյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնության գործադրման սպառնալիքով ԱՄԷ քաղաքացուն գումարային պահանջ ներկայացնելու համար։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:03
04 Դեկտեմբերի 2016
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ
Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
12:18
03 Դեկտեմբերի 2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 6 վիրավոր
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
11:57
03 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք Արմավիրում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
10:34
03 Դեկտեմբերի 2016
Լոռու մարզում 26–ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է մեքենայի մեջ
Դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում:
14:02
01 Դեկտեմբերի 2016
Google-ի միլիոնավոր աքաունթներ ենթարկվել են հարձակման
Հարձակման են ենթարկվել ավելի քան 1 մլն աքաունթներ, ինչը Check Point-ում անվանում են ռեկորդային թիվ: