484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի և Պետերբուրգի միջև ստորագրված գործակցության համաձայնագիրը կոնկրետ բովանդակություն ունի. Պոլտավչենկո
16:21
02 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի և Պետերբուրգի միջև ապրիլի 30-ին ստորագրված գործակցության համաձայնագիրը կոնկրետ բովանդակություն ունի: «Հաջող բանակցությունների ավարտից հետո ուրվագծվել են էներգամատակարարման, զբոսաշրջության, կրթության, գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների ոլորտներում գործակցության կոնկրետ ուղղությունները»,- շաբաթ օրը լրագրողներին ասաց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:

«Ավարտվում է Երևանում Սանկտ Պետերբուրգի մշակութային-գործարար առաքելությունը: Իմ կարծիքով՝ այն բավականին հաջողված էր: Մենք օրենսդիր և գործադիր իշխանության, մշակույթի, գիտության և կրթության ներկայացուցիչներից բաղկացած շատ լուրջ պատվիրակությունով էինք ժամանել: Մեծ պատվիրակությունում ընդգրկվել են նաև բիզնեսի ներկայացուցիչները, ընդ որում` տարբեր ոլորտների` և շինարարության, և արտադրական, և առևտրային: Հավանաբար այսօրվա գլխավոր ձեռքբերումը, որի մասին կարելի է առանձնահատուկ խոսել, առևտրատնտեսական, գիտակրթական և մարդասիրական ոլորտներում 2015-2020 թվականների գործակցության համաձայնագրի ստորագրումն է: Կարելի է ասել, որ մենք այն արդեն ավելի կոնկրետ ենք դարձնում»,- ասաց Պոլտավչենկոն` ամփոփելով Սանկտ Պետերբուրգի պատվիրակության հայաստանյան այցի արդյունքները:

Ըստ նրա, հայկական և ռուսական կողմերը լրջորեն քննարկել են տնտեսության ոլորտի գործակցության հետ կապված հարցերը: «Դրանք նաև էներգախնայողության ոլորտի գործակցության հնարավորություններն են, այսպես կոչված, անվտանգ քաղաքի ծրագրերի մշակման և ներդրման շրջանակում: Մենք հայ գործընկերներին առաջարկելու բան ունենք: Նրանց, ի դեպ, հետաքրքրեց դա: Մեզ հետաքրքրում են օպտիկական սարքերը՝ Սանկտ Պետերբուրգի նավաշինության համար»,- ասաց Պոլտավչենկոն:

«Նախևառաջ, մենք համոզվել ենք,  որ դա որակյալ արտադրանք է: Երկրորդ` այն, բնականաբար, համապատասխանում է անհրաժեշտ նորմերին և պահանջներին, և գինը բավականին մատչելի է սանկտպետերբուրգցի սպառողի համար»,- ասաց Պոլտավչենկոն:

Նրա խոսքով՝ ոչ պակաս հետաքրքիր են անցել բարձրագույն կրթության ներկայացուցիչների հանդիպումները: «Դուք գիտեք, որ պատվիրակությունում ներկայացված էին մեր տասը բուհերը: Մենք հանդիպել ենք Երևանի յոթ բուհերի ներկայացուցիչների հետ, իսկ դրանցից մեկում` Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում մեր դասախոսներն ու մասնագետներն բաց դասախոսություններ են անցկացրել, ինչը նույնպես մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում: Կինեմատոգրաֆիայի մեր ինստիտուտը ՌՀՀ-ի հետ գործակցության պայմանագիր է ստորագրել, կարծում եմ, որ դա նույնպես լավ ուղղություն է՝ սկսած ուսանողների փոխանակումից մինչև գիտության ու կրթության ոլորտում իրականացվող գործակցություն»,- նշեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետը:

Նա հայտնեց, որ այցի ընթացքում քննարկվել են նաև երիտասարդության կապերին վերաբերող հարցերը, նա ավելացրեց, որ Սանկտ Պետերբուրգը ծրագրում է երիտասարդական պատվիրակություններ ընդունել Երևանից բոլոր խոշոր միջոցառումներում` դա և Դոբրոֆորումն է, և «В Смысле» համաժողովը, և 2015 թվականի դեկտեմբերին կայանալիք երիտասարդական երիտասարդական համաժողովը: «Երևանի գործընկերներին նույնպես հետաքրքրել են այդ միջոցառումները»,- ասաց Պոլտավչենկոն:

Ըստ նրա, լրացուցիչ լուրջ հնարավորություններ կան նաև զբոսաշրջության ոլորտում: «Բոլորովին սպառված չէ այն ներուժը, որ ունի Սանկտ Պետերբուրգ քաղաքը Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների համար, և Երևանը` Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջիկների համար: Այդ իսկ պատճառով, կցանկանայի նշել, որ զբոսաշրջությանը նվիրված կլոր սեղաններին Հայաստանի և, մասնավորապես, Երևանի բազմաթիվ տուրիստական գործակալություններ էին մասնակցում և բավականին լուրջ հետաքրքրություն դրսևորեցին: Կարծում եմ, որ փոխգործակցության այդ ուղղությունը նույնպես կարող է հետաքրքրիր և փոխշահավետ լինել»,- ընդգծեց Պոլտավչենկոն:

«Նշեմ նաև, որ Հայաստանի մեր գործընկերներին իսկապես հետաքրքրում է ռուսական և, նախևառաջ, սանկտպետերբուրգյան ձեռնարկությունների մասնակցությունը Երևանի մետրոպոլիտնի զարգացման գործում՝ համապատասպան ենթակառուցվածքներով զինելու և, իհարկե, շինարարության տեսանկյունից: Մետրոյի շինարարությունը հնարավոր է պետական-մասնավոր գործընկերության շրջանակում»,- ընդգծեց Պոլտավչենկոն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։