484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներ կան. Աշոտյան
19:28
18 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներ գոյություն ունեն, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա, այդ հարաբերությունները կարող են զարգանալ մի շարք ուղղություններով։ «Նախևառաջ, Հայաստանը և ԵՄ–ն ունեն տնտեսական ընդհանուր օրակարգ, տնտեսական գործոնը կարող է վառ արտահայտված լինել»,– ասաց Աշոտյանը չորեքշաբթի Երևանում «Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերությունները` նոր ուղիների ուրվագծեր» թեմայով քննարկման ընթացքում։

Ըստ նրա, ևս մեկ կարևոր ուղղությունը Հայաստանի` տարբեր բնագավառներում բարեփոխումներ շարունակելու ցանկությունն է։

«Կան նաև անձնական կապեր մարդկանց միջև, կրթական հարթակներ, մշակութային փոխգործակցություն, այն, ինչ անվանում են «soft power»»,– ասաց Աշոտյանը։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր հերթին նշեց, որ անհրաժեշտ է կողմնորոշվել հայ հասարակության ակնկալիքների հետ Հայաստանի և Եվրամիության միջև փոխգործակցությունից։

«Եվրամիությունը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ երկկողմ, ինչպես նաև բազմակողմանի հարաբերություններին, այդ թվում` «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում` օժանդակելով տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացին, շարունակում է օգնել քաղաքացիական հասարակությանը, փոքր և միջին բիզնեսին և սկսնակ ընկերություններին»,– ասաց Հրիստեան։

Ըստ նրա, ԵՄ–ն նաև շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ինչպես նաև հայ–թուրքական հարաբերությունների զարգացմամբ։

Քննարկումը կազմակերպել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը։

Հայաստանը ԵՏՄ–ի լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։