486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Մինսկում
18:20
07 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Հայ–բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Մինսկում հոկտեմբերի 23-ին և 24–ին, հայտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Առաջիկա նիստի օրակարգը ճշտվել է երեքշաբթի Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյի և միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի` Երևանում կայացած հանդիպման ընթացքում։

«Զրույցի ընթացքում նախարարը հայտնել է, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը կարևոր հարթակ է երկու երկրների տնտեսական հարաբերությունները վերանայելու և համագործակցության նոր ուղիներ մշակելու համար»,– ասվում է հաղորդագրությունում։ Նա նաև նշել է, որ Հայաստանի և Բելառուսի գործարար ներկայացուցիչների համար պետք է բարելավել գործարար միջավայրը, ինչը փոխգործակցության նոր խթան կդառնա նրանց համար:

Դեսպան Սուխորենկոն իր հերթին նշել է, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերի արդյունքում հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունն ավելի տեսանելի է դառնում, և որպես օրինակ նշել է Հայաստանի կառավարության օժանդակությամբ մեծ քանակի գյուղատնտեսական մեքենաների ներկրումը: Այժմ աշխատանքներ են տարվում այդ մեքենաների սպասարկման և վերանորոգման կենտրոնների ստեղծման ուղղությամբ:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենան էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնական հանդիպումները Բելառուսի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Մարգարիտա Ցիվինսկայան, ՀՀ ԱԳՆ աշխատակազմի ԱՊՀ վարչության Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի բաժնի վարիչ Նինել Ռուստամյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Բելառուսի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականի 8 ամիսներին կազմել է 22.6 մլն դոլար` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 31.2 տոկոսով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: