486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի լրագրողների դպրոցը բացվել է Մերձդնեստրում
10:48
22 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունն այսօր չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մայրաքաղաք Տիրասպոլում Լրագրության միջազգային դպրոց է բացում։ Միջոցառումը կազմակերպվում է Մերձդնեստրի նախագահի վարչակազմի և ՄՄՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ։

Որպես ունկնդիրներ` Դպրոց են հրավիրվել Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Մերձդնեստրի առաջատար ԶԼՄ–ների երիտասարդ աշխատակիցները։ Ռուսական կողմը կներկայացնեն դաշնային առաջատար ԶԼՄ–ների լրագրողները։ Լրագրության միջազգային դպրոցի խոսնակներն են լինելու տեղեկատվական քաղաքականության ոլորտի մասնագետներ և մեդիափորձագետներ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ դպրոցի բացմանը կմասնակցեն Մերձդենստրի ղեկավարության ներկայացուցիչներ, ՄՄՀ Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Բուրլան։ Իսկ նախօրեին ժամանած լրագրողների հետ հանդիպել է Մոլդովայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ֆարիտ Մուխամետշինը։

Դպրոցի շրջանակում կկազմակերպվի կլոր սեղան «Չճանաճվածներ. ինչպե՞ս իրագործել ժողովրդի ինքնորոշման իրավունքը» թեմայով։

Մերձդնեստրի Լրագրության միջազգային դպրոցի ծրագիրն ընդգրկում է արդիական թեմայով դասախոսություններ, դասընթացներ և վարպետության դասեր։ Մասնակիցները նոր գիտելիքներ ձեռք կբերեն տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների մասին, կամրապնդեն անձնական կապերը։

Դպրոցը կտևի մինչև հուլիսի 25–ը։ Դասընթացի ավարտից հետո ունկնդիրը կստանա Լրագրության միջազգային դպրոցի ուսման մասին հավաստագիր։

Վերջին ութ տարիների ընթացքում գործակալությունը (ավելի վաղ` «ՌԻԱ Նովոստի», այժմ` «Ռոսիա սեգոդնյա») հաջողությամբ նախագծեր է իրագործում մերձավոր արևելքի երկրների լրագրության ֆակուլտետների ուսանողների և երիտասարդ մեդիամասնագետների համար լրագրության դպրոցների կազմակերպման ուղղությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։