482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն հեռաբժշկության ոլորտում
14:28
24 Հունիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև երեքշաբթի Երևանում «ՀՀ կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, իսկ հնդկական կողմից՝ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:

Հուշագրի շրջանակում հնդկական կողմի հատկացրած շուրջ 530 հազար դոլարով նախատեսվում է ներդնել հեռաբժշկության ժամանակակից սարքավորումներ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում և հանրապետության ինը մարզային բուժկենտրոններում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Գորիսում, Կապանում և Մեղրիում:

«Չնայած որոշ հայկական բուժհաստատություններ արդեն ունեն օտարերկրյա բուժկենտրոնների հետ համագործակցության որոշակի փորձ, մասնավորապես՝ ամերիկյան կլինիկաների հետ, հնդիկ գործընկերների հետ համագործակցությունը, որն ամրագրվեց այսօր ստորագրված հուշագրով, կդառնա միջպետական մակարդակի վրա իրականացվող փոխգործակցության առաջին փորձը», - ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Նա վստահություն հայտնեց, որ հայ և հնդիկ մասնագետների համագործակցությունը հեռաբժշկության ոլորտում կնպաստի Հայաստանի բուժհաստատությունների սպասարկման որակի բարձրացմանը:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ փոխնախարարը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել հեռաբժշկության ոլորտում  համագործակցությունը նաև այլ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ:

Սուրեշ Բաբուն իր հերթին տեղեկացրեց, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև բանակցային գործընթացը տևել է մոտ 2 տարի, այդ ժամանակահատվածում Հայաստան են այցելել հնդիկ մասնագետներ, ովքեր ծանոթացել են հանրապետությունում հեռաբժշկության ոլորտում գոյություն ունեցող ներուժի հետ:

Հուշագրով նախատեսվում է անցկացնել նաև կրթական ծրագրեր Հայաստանի բուժհաստատությունների անձնակազմի և տեխնիկական կազմի որակավորման բարձրացման համար:

Հեռաբժշկությունը բժշկության ուղղություն է, որը հիմնված է համակարգչային և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վրա մասնագետների միջև բժշկական տեղեկատվության փոխանակման համար ախտորոշման որակի բարձրացման և կոնկրետ հիվանդների բուժման նպատակով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: