ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
16:49
01 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները սեփական դիմումի համաձայն, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Հաղորդման համաձայն, այդ որոշումն ընդունվել է` ելնելով նախընտրական ժամանակահատվածում ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ջանքերը կենտրոնացնելու անհրաժեշտությունից։
Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն 2017 թվականի ապրիլին։ -0-
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին