ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 6-ին Նալբանդյանն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա։
Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։
Հանդիպմանը շարունակվել է մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։
Անդրադարձ է արվել այսօր երեկոյան նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում