ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու ապրիլին լիազորությունները վայր դնելուց հետո:
Ինչպես հայտնում է «Ժամանակ» թերթը, հղում անելով իշխանությանը մոտ կանգնած աղբյուրին, նա նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:
Загружается новость ...
"Право"
Ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է, որ ստեղծվելու է 10 անդամից կազմված Բարձրագույն դատական խորհուրդ, «որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը»:
«Այս խորհրդի անդամներն ընտրվում են 5 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի»,- գրում է թերթը: -0-