481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պարտավորություն ունի իր նպաստը բերելու ցեղասպանության կանխարգելման միջազգային ջանքերին. Նալբանդյան
11:08
04 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը բարոյական պարտավորություն ունենք՝ մեր նպաստը բերելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի 22–րդ նիստում։

«Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ` մենք բարոյական պարտավորություն ունենք՝ մեր նպաստը բերելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին»,– ասել է Նալբանդյանը։ Ինչպես հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, նշելով, որ 2015 թվականին նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Նալբանդյանն ընդգծել է, որ ողջ աշխարհը դատապարտեց այս ոճրագործությունը, իր համերաշխությունը, աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին, իսկ դեկտեմբերի 9-ին առաջին անգամ կնշվի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրը:

ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեան սեպտեմբերի 11–ին ընդունել է Հայաստանի նախաձեռնախ բանաձևը դեկտեմբերի 9–ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի և այդ հանցագործոթւյան կանխարգելման օր հայտարարելու մասին։ Նախաձեռնության հիմքն այս տարվա մարտի 27–ին Հայաստանի ներկայացրած և ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման բանաձևի դրույթներն են։

Նալբանդյանի խոսքով, այսօր Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Դաեշի, Ալ-Նուսրայի, այլ ահաբեկչական խմբավորումների և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների կողմից նման հանցագործությունների կրկնության նկատմամբ:

«Երկու տարի առաջ Հայաստանը ԵԱՀԿ շրջանակներում դատապարտեց Իրաքում և Սիրիայում այդ խմբերի կողմից իրականացված վայրագությունները, մասնավորապես՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ մեր հայրենակիցների նկատմամբ Քեսաբում, Դեյր Զորում և այլ վայրերում։ Այն ժամանակ քչերը կարող էին պատկերացնել, թե ահաբեկիչների կողմից իրականացվող բռնությունները ինչ թափ կհավաքեն և կտարածվեն այդ տարածաշրջանից բավականին հեռու գտնվող շատ այլ վայրերում»,– ասել է Հայաստանի ԱԳն ղեկավարը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: