424.11
4.26
393.28
+6
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյան. Հայաստանը շահագրգռված է Լիբանանի հետ հարաբերությունները խորացնելու բոլոր ոլորտներում

16:38
22 Փետրվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը խորապես շահագրգռված է Լիբանանի հետ հարաբերությունները խորացնելու բոլոր ոլորտներում, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպմանը, հայտնում է հայկական պետության նախագահի մամուլի ծառայությունը։

«Մեզ համար մեծ ուրախություն և պատիվ է հյուրընկալել բարեկամ Լիբանանի նախագահին Հայաստանում, և մենք խորապես շահագրգռված ենք Լիբանանի հետ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր ոլորտներում»,– ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ Լիբանանի առաջնորդի այցը նոր էջ է բացելու երկու երկրների հարաբերություններում, և, թեև դրանք ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, երկու ժողովուրդների բարեկամությունը դարեր է հաշվվում:

«Մենք խորապես շնորհակալ ենք Լիբանանի ժողովրդին և իշխանություններին մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար: Նրանք ժամանակի ընթացքում դարձան Լիբանանի լիարժեք քաղաքացիներ՝ պահելով իրենց ազգային ինքնությունը: Եվ, իհարկե, մենք շնորհակալ ենք Լիբանանի իշխանություններին, այդ թվում՝ խորհրդարանին, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար: Սա շատ կարևոր ներդրում է»,– ասել է նախագահը։

Լիբանանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և մեծ պատիվ համարել Հայաստան այցելելը։

Загружается новость ... "Лево"

«Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչներ կան իմ պատվիրակության կազմում` զբոսաշրջության նախարարը, նաև Դաշնակցություն կուսակցության ղեկավարը՝ պատգամավոր պարոն Բագրատունյանը: Պետք է ասեմ, որ հայ համայնքը մեծ ներդրում է ունեցել Լիբանանի զարգացման, ծաղկման գործում: Նրանք բավականին լուրջ են աշխատում իրենց գործունեության բոլոր բնագավառներում, պատասխանատու օղակներում»,– ասել է Աունը։

Նրա խոսքով, իր այցը միտված է ավելի ամրապնդելու Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները:

«Հույս ունենք, որ Հայաստանի և Լիբանանի միջև այդ հարաբերությունները շատ ավելի կընդլայնվեն և կխորանան: Բազմաթիվ բնագավառներ կան, որոնց ուղղությամբ կարող ենք աշխատել, և դա կլինի ի բարօրություն մեր երկու երկրների»,- եզրափակել է նախագահ Միշել Աունը: -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր