441.06
4.43
403.38
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ու Ռուսաստանը կապված են բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր կապերով. Պուտին

13:53
29 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության համաձայնագրի ստորագրման 20-ամյակի առիթով, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«1997 թ–ի համաձայնագիրը սկիզբ դրեց Ռուսաստանի և Հայաստանի միջև միջպետական կապերի ժամանակակից փուլին։ Այդ կարևոր փաստաթղթի ստորագրումը պայմաններ ստեղծեց քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության որակական զարգացման համար»,– ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Загружается новость ... "Право"

Նա մատնանշել է հայ–ռուսական հարաբերությունների վաղեմի պատմությունը, որի հիմքը բոլոր ժամանականերում եղել են երկու ժողովուրդներին կապող բարեկամութան և փոխադարձ հարգանքի ամուր կապերը։

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայ–ռուսական հարաբերությունների զարգացումը, որը երկու տասնամյակներում հասել է դաշնակցային փոխգործակցության մակարդակին: «Մոսկվան ու Երևանն արդյունավետորեն փոխգործակցում են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, համակարգում են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը», - ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ:

Պուտինը հաստատել է ակտիվ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը` ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների համագործակցության ողջ սպեկտրի զարգացման։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում