ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի` Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրելու շուրջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, գրում է «Հրապարակ» թերթը։
Պարբերականի տեղեկություններով, Կարապետյանը և նրա թիմը չեն շտապում այս հարցում` օրինակ բերելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով բավականին ուշ դարձավ ՀՀԿ անդամ։
Այնուամենայնիվ, աղբյուրները պնդում են, թե այդ հարցը լուծվել է, և նոյեմբերի 26–ին կայանալիք ՀՀԱ համագումարում Կարապետյանը կանդամակցի կուսակցությանը։ «Պատահական չէր, որ Շարմազանովն ասաց` «Չի բացառվում»»,– գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում