438.65
4.42
404.14
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի իշխանությունները պետք է երկիրը սկսեն պատրաստել պատերազմի. քաղտեխնոլոգ

14:44
12 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխանությունները պետք է հրապարակայնորեն սկսեն նախապատրաստել երկիրը պատերազմի, երեքշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությունում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով, քանի որ ղարաբաղյան հակամարտության բանակցություններում առայժմ հեռանկարներ չեն երևում, ապա ավելի ճիշտ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն սկսեն նախապատրաստել երկիրը պատերազմի։

Միաժամանակ, քաղտեխնոլոգի կարծիքով, դա պետք է խոսվի ոչ թե փորձագետների, այլ բարձրագույն մակարդակով, որպեսզի ցուցադրվի, որ Հայաստանը պատրաստ է միաբանության, ինչպես Ադրբեջանը, որը մշտապես սպառնում է ռազմական գործողությունների վերսկսմամբ, եթե բանակցային գործընթացը որևէ հեռանկար չի տալիս։

«Կարծում եմ` դա կարող է ինչպես երկրի ներքին միաբանության մեսիջ դառնալ, այնպես էլ կարևոր գործոն լինել միջազգային կազմակերպությունների համար։ Անհրաժեշտ է մասնակցել բանակցությունների, բայց նաև ունենալ տարբերակ B, C և նույնիսկ D»,– ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ պատերազմի վերսկսման վտանգ կա միշտ, եթե չկա խաղաղ լուծման հեռանկար, եթե կողմերից մեկը, այս դեպքում` Ադրբեջանը, իր օգտին ուժերի անհավասարակշռության հնարավորություն տեսնի (ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական և ներքաղաքական իմաստով)։

Միաժամանակ նա նշեց, որ հայկական կողմն ի սկզբանե Փաշինյան–Ալիև հանդիպումը բնութագրում է ոչ որպես բանակցություններ, ընդգծելով, որ այն նույնիսկ չունի օրակարգ, և բոլոր քննարկումները կլինեն միայն քննարկումների և բանակցություններին Արցախի մասնակցության հավանականությանը։

Загружается новость ... "Право"

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա, քաղտեխնոլոգի կարծիքով, նրանք լավ հասկանում են, որ չնայած մադրիդյան սկզբունքների 12–ամյա պատմությանը, ոչ Հայաստանը, ոչ Արցախը համաձայն չեն խոսել որևէ հարցի շուրջ առանց կարգավիճակի հարցում իրական փոխզիջումների։

«Հայաստանը պատրաստ չէ միակողմանի զիջումների, իսկ Ադրբեջանը չի ուզում խոսել Արցախի կարգավիճակի մասին։ Ստացվում է, որ հիմնական կետերից և ոչ մեկով 12 տարիների ընթացքում նույնիսկ մեկ սանտիմետրի առաջընթաց չկա»,– ասաց Հակոբյանը։

Այս պայմաններում, նրա խոսքով, դա պարզապես հերթական հանդիպում է, որի ընթացքում կողմերը կրկին մանևրելու են և փորձելու են լուծել տեխնիկական հարցերը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան