478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայ փորձագետ. Մերձավոր Արևելքում իսկական ցեղասպանություն է
20:34
26 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մերձավոր Արևելքում իսկական ցեղասպանություն է, կարծում է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը։

 Ըստ նրա, Մերձավոր Արևելքում զոհվածների թիվը մոտենում է 2 միլիոնի, իսկ փախստականների թիվն անցել է 15 միլիոնից։


«Ցեղասպանությունն ուղեկցվում է մշակութասպանությամբ, անհետացման շեմին են տարածաշրջանի քրիստոնեական, այդ թվում` հայկական համայնքները»,– ասաց Հարությունյանը «Հայաստան։ Արդիականության ժամանակակից մարտահրավերները և Եվրասիական ինտեգրումը» թեմայով երիտասարդ միջազգայնագետների, քաղաքագետների և տնտեսագետների կլոր սեղանի ընթացքում։

Կլոր սեղանը կազմակերպել են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը և «Ինտեգրում և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպությունը։

Փորձագետի կարծիքով, «proxy-ցեղասպանության» մեխանիզմը չընկալելը միջազգային հանրության կողմից կապված է տեղեկատվական կանխարգելիչ մանիպուլյացիայի հետ։

«Օրինակ, Սիրիայում բանը ներկայացվում է որպես դիկտատոր Ասադի դեմ «ժողովրդական ընդդիմության» քաղաքացիական պատերազմ։ Իսկ միջազգային հանրության հնարավոր բողոքները ճնշելու համար կիրառվում են «սեփական ժողովրդի դեմ տեղեկատվական պատերազմ» վարելու բոլոր մեթոդները»։ Միաժամանակ, կասկած չկա, որ Մերձավոր Արևելքի ցեղասպանությունը պետք է քննության ենթարկվի միջազգային տրիբունալի ձևաչափով որպես մարդկության դեմ հանցագործություն»,– ասաց Հարությունյանը։

Ընդ որում, ըստ նրա, պարտադիր չէ, որ այս հարցերով զբաղվի Հաագայի տրիբունալը, որն ինքն իրեն վարկաբեկել է մի շարք հարցերով։

Հարությունյանի «Ծայրահեղականությունը որպես գլոբալ անվտանգության մարտահրավեր» զեկույցում նշցում է, որ ԱՊՀ–ում ԻՊ–ի համար հիմնական մատակարարն Ադրբեջանն է։ Հայտնի է նաև, որ այդ գործին միջամտել են նաև իշխանությանը մոտ կանգնած խաղացողներ, այսինքն, չի բացառվում, որ այդ երկրում արդիական խնդիր է դարձել սեփական հասարակության առավել արմատական անդամներից ազատվելը։

Միաժամանակ, ինչպես նշում է Հարությունյանը, քաոսի ալիքը կարող է անդրադառնալ նաև Թուրքիային, որն այսօր պատերազմում է ինչպես Սիրիայի, այնպես էլ քրդերի և ԻՊ–ի հետ։ «Այդ իսկ պատճառով գոյություն ունի այդ երկրի ապակայունացման հավանականություն։ Նման զարգացումը կազդի նաև Ադրբեջանի վրա։ Նշենք, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից, ինչպես նաև ԱՊՀ երկրների վրա ԻՊ–ի ազդեցության ընդլայնման համատեքստում այդ երկիրն իդեալական դիրքորոշում ունի։ Ադրբեջանի հնարավոր արմատականացումը Ռուսաստանի համար Ուկրաինայից հետո «երկրորդ ճակատ» կստեղծի։ Բնականաբար, այպիսի զարգացումն էապես կսրի իրավիճակը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ»,– ասվում է զեկույցում։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: