486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորը բողոք է ներկայացրել օմբուդսմենին իր հեռախոսի գաղտնալսման վերաբերյալ
20:02
26 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ պատգամավոր, «Օրինաց երկրի» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երկուշաբթի հենց խորհրդարանի նիստերի դահլիճում բողոքել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին այն մասին, որ իր հեռախոսը գաղտնալսվում է։

Պատգամավորը հարց է բարձրացրել պաշտոնատար անձանց հեռախոսների գաղտնալսման վերաբերյալ` վրդովմունք արտահայտելով մարդու իրավունքների խախտման վերաբերյալ և դիմելով Օմբուդսմենին այդ տվյալների իսկությունը ստուգելու խնդրանքով։

Այդ հայտարարությանն ի պատասխան` Անդրեասյանը նշել է, որ չի տիրապետում բավարար տվյալների, որոնք թույլ կտան դիմել համապատասխան կառույցներ գաղտնալսման առկայությունը ստուգելու համար։

«Բայց ցանկացած դեպքում անհրաժեշտ եմ համարում հստակեցնել վերահսկողության օրենսդրական ասպեկտներն ու մեխանիզմները, որոնք այս պահին չկա»,– ասել է Օմբուդսմենը` ընդգծելով համապատասխան օրենսդրական նորմերի մշակման անհրաժեշտությունը։

Պատգամավորին չի բավարարել նման պատասխանը, ինչի կապակցությամբ Բիշարյանն ընդգծել է, որ գաղտնալսվում է իր սեփական հեռախոսը։

«Չեմ հասկանում, թե ինչու են ինձ գղատնալսում, քանի որ ոչ հեղաշրջում եմ պատրաստում, այլ այն ամենը, ինչ ասում եմ` հրապարակային է»,– ասել է Բիշարյանը։

Անդրեասյանը խոստացել է այդ հայտարարությունն ընդունել որպես դիմում Օմբուդսմենին և հենց այսօր վարույթ հարուցել և ստուգումներ կատարել։

«Հույս ունեմ, որ կգտնվեն ապացույցներ, որոնք խելամիտ տեղեկություն կունենան, և դրա հիման վրա հնարավոր կլինի հետաքննություն անցկացնել»,– խոստացել է Անդրեասյանը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: